From Wikipedia, the free encyclopedia
Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարեթը (անգլ.՝ Are You There God? It's Me, Margaret), ամերիկացի գրող Ջուդի Բլումի վեպ, գրվել է 1970 թվականին, նախատեսված է դեռահասների և պատանեկան տարիքի ընթերցողների համար։
Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարեթը անգլ.՝ "Are You There God? It's Me, Margaret." | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմություն հասունացման մասին և դրամա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջուդի Բլում |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1970 |
Տեսարան | Նյու Յորք |
Հրատարակչություն | Random House |
Հրատարակվել է | 1970 |
Ստեղծագործության գլխավոր հերոսուհին 11-ամյա աղջնակ Մարգարեթն է, ով հասակ է առնում հավատացյալ ընտանիքում (մայրը քրիստոնյա է, հայրը՝ հրեա) և փորձում է կողմնորոշվել սեփական հավատքի և դավանանքի հարցում։
Սյուժեն զարգանում է Մարգարեթի՝ Աստծուն ուղղված աղոթքներով և հարցերով, որոնք միշտ սկսվում են այսպես․ «Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարեթը»։ Դպրոցում ստանալով տարեկան հետազոտական աշխատանք կատարելու հանձնարարություն, աղջիկը ընտրում է հավատքի թեման։ Աշխատանքի ընթացքում Մարգարեթը բացահայտում է ինքն իրեն և ի վերջո հասկանում է, որ ընտրված թեման չափազանց բարդ է։ Աստիճանաբար Մարգարեթը հայտնվում է ընտանեկան վեճերի կիզակետում, որոնք հրահրվում էին հայրական և մայրական կողմի տատիկ-պապիկների դավանաբանական տարբեր հայացքների բախման արդյունքում։ Մարգարեթին զայրացնում են այս վեճերը, և նա դադարում է զրուցել Նրա հետ։ Գրքի վերջաբանում, այուամենայնիվ, Մարգարեթը «ներում է» Աստծուն և դիմում է նրան վստահությամբ և երախտագիտությամբ։ Հավատքին վերաբերող հարցերից բացի, որոնց պատասխանը նա փորձում է ինքնուրույն գտնել, Մարգարեթն իր նոր ընկերուհու՝ Նենսիի հետ ուսումնասիրում է տղաներին և այնպիսի հարցեր, որոնք հուզում են հասակակից աղջնակներին։ Սիրահարվում է դասընկերոջը և նույնիսկ համբուրում է նրան դպրոցական երեկույթի ժամանակ։
2005 թվականին Time ամսագիրը գիրքն ընդգրկել է 1923 թվականից հետո գրված 100 լավագույն անգլերեն գրքերի ցանկում[1]։
«Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարեթը» գիրքը Ջուդի Բլումի մյուս գրքերի հետ միասին ընդգրկվել է Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի 100 գրքերի ցանկում, որոնք առավել հաճախ են ենթարկվել արգելքների և սահմանափակումների, ընդհուպ՝ մինչև դպրոցական գրադարաններից հանելը[2]։
Անսովոր վերնագրի պատճառով գիրքը հանրաճանաչ է դարձել զանգվածային մշակույթում և ծաղրանմանակվել է։ Չելսի Հենդլերի 2008 թվականին գրված բեսթսելլերը վերնագրվել է «Դու այստե՞ղ ես, Օղի։ Այդ ես եմ՝ Չելսին»։ Որոշ հեռուստասերիալներ գրքի վերնագիրը կիրառել են առանձին սերիաներ վերնագրելու համար․ «Աստված, դու այստե՞ղ ես։ Այս ես եմ՝ Հիսուսը» «Հարավային այգի» մուլտսերիալում, «Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Դին Վինչեսթերը» «Գերբնական» հեռուստասերիալում, «Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Դինը» «Վենտուրա եղբայրներ» մուլտսերիալում, «Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Պիթերը» «Գրիֆինների ընտանիքը» սիթքոմում, «Դու այստե՞ղ ես, Օննա։ Այդ ես եմ՝ Յենը» «Անամոթները» ամերիկյան հեռուստասերիալում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.