From Wikipedia, the free encyclopedia
Դոպլերի էֆեկտ, ալիքի երկարության կամ հաճախականության փոփոխությունն ընդունիչի և ալիքի աղբյուրի շարժման դեպքում։ Իրարից անկախ հայտնաբերել են ավստրիացի ֆիզիկոս Քրիստիան Դոպլերը (1842 թ.) և ֆրանսիացի ֆիզիկոս Իպոլիտ Ֆիզոն (1848 թ.)։ Դոպլերի էֆեկտը դիտվում է Էներգիայի տարածման ցանկացած ալիքային պրոցեսի դեպքում։ Տատանման հաճախականության փոփոխությունը կախված է ալիքների տարածման միջավայրի նկատմամբ աղբյուրի և ընդունիչի շարժման արագությունից։ Ձայնային ալիքների համար Դոպլերի էֆեկտը դրսևորվում է ձայնի տոնի բարձրացմամբ, երբ աղբյուրն ու ընդունիչը մոտենում են իրար, և ընդհակառակը, ցածրացմամբ, երբ դրանք հեռանում են իրարից։ Վակուումում Էլեկտրամագնիսական ալիքների տարածման դեպքում հաճախականության փոփոխությունն արտահայտվում է
օրենքով, որտեղ՝
Բեկող միջավայրում հաճախականության փոփոխման օրենքն ավելի բարդ է (հաշվի է առնվում նաև բեկման ցուցչի կախումը հաճախականությունից)։ Դոպլերի էֆեկտ հասկցությունն ընդհանրացվում է նաև ձգողական դաշտում էլեկտրամագնիսական ճառագայթման հաճախականության փոփոխման համար (Էյնշտեյնի ձգողության տեսության էֆեկտ)։
Դոպլերի էֆեկտն օգտագործվում է աստղերի ճառագայթային արագությունները և երկնային մարմինների պտույտը որոշելու համար։ Հեռավոր գալակտիկաների սպեկտրային գծերի դոպլերյան շեղումների հետազոտությունները հաստատեցին հարաբերականության ընդհանուր տեսությունից բխող այն տեսական դրույթը (Ա․ Ֆրիդման), ըստ որի Մետագալակտիկան ընդարձակվում է։
Դոպլերի էֆեկտն օգտագործվում է նաև ռադիոլոկացիայում, հիդրոլոկացիայում (նպատակակետի արագությունը որոշելու համար) և գիտության ու տեխնիկայի այլ բնագավառներում։
Էֆեկտի մասին Դոպլերն առաջին անգամ ազդարարել է 1842 թվականին իր 1842 Über das farbige Licht der Doppelsterne und einiger anderer Gestirne des Himmels (Երկնային կրկնակի աստղերի և մի քանի այլ աստղերի գունավոր լույսի մասին) տրակտատում[1]։ Ձայնային ալիքների համար հիպոթեզը ստուգել է Քրիստափոր Բեյս Բալլոտը 1845 թվականին[2]։ Նա հաստատեց, որ երբ ձայնի աղբյուրը մոտենում է իրեն, ձայնի բարձրությունը ավելի մեծ է առաքված հաճախությունից, իսկ երբ ձայնի աղբյուրը հեռանում է, հաճախությունը ավելի փոքր է։ 1848 թվականին այս նույն երևույթը Դոպլերից անկախ հայտնաբերեց Իպոլիտ Ֆիզոն էլեկտրամագնիսական ալիքների համար (Ֆրանսիայում Դոպլերի էֆեկտը երբեմն կոչվում է Դոպլեր-Ֆիզոյի էֆեկտ, սակայն աշխարհում այս անվանումն ընդունված չէ, քանի որ Ֆիզոյի հայտնագործությունը Դոպլերի ազդարարածից վեց տարի հետո էր)[3]։ 1848 թվականին Բրիտանիայում Դոպլերի էֆեկտը ուսումնասիրելու համար փորձ է դրել Ջոն Սկոտ Ռասելը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.