ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Դոննա Լուիզա Տարտ (անգլ.՝ Donna Louise Tartt, դեկտեմբերի 23, 1963[1][2][3][…], Greenwood, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ «Կարմրակատար» վեպի համար 2014 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։
Դոննա Տարտ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1963[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Greenwood, Միսսիսիպի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գրական քննադատ և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ և Kirk Academy? |
Ուշագրավ աշխատանքներ | The Secret History?, The Little Friend? և Կարմրակատար (վեպ) |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Donna Tartt Վիքիպահեստում |
Դոննա Տարտը ծնվել է 1963 թվականին, Միացյալ Նահանգների Միսսիսիպի նահանգի Գրինվուդ քաղաքում և մեծացել հարևան Գրինեյդ ավանում։ Հինգ տարեկանում Դոննան գրել է իր առաջին բանաստեղծությունը, իսկ նրա առաջին հրատարակումը լույս է տեսել «Միսսիսիպիի գրական հանդեսում», երբ նա տասներեք տարեկան էր։
1981 թվականին ընդունվել Է Միսսիսիպիի համալսարան և դարձել «Կապա Կապա Գամմա» միաբանության անդամ, իսկ 1982 թվականին, դասախոսի հորդորով, տեղափոխվել է «ազատ արվեստների» բնագավառում մասնագիտացող Բենինգթոնի քոլեջը (Վերմոնտ նահանգ, Միացյալ Նահանգներ), որտեղ նրա դասախոսներից մեկը եղել է գրող և լրագրող Ջո Մաքգինիսը։ 1986 թվականին ավարտել է քոլեջի դասական փիլիսոփայության բաժինը։
1992 թվականին հրատարակվել է գրողի առաջին վեպը՝ «Գաղտնի պատմությունը» (անգլ.՝ The Secret History), որը դարձել է բեսթսելլեր և թարգմանվել արտասահմանյան 24 լեզվով[4]։
2002 թվականին լույս է տեսել երկրորդ վեպը՝ «Փոքրիկ ընկերը» (անգլ.՝ The Little Friend):
2013 թվականին հրատարակվել է երրորդ վեպը՝ «Կարմրակատարը» (անգլ.՝ The Goldfinch): Հաջորդ տարի այդ վեպն արժանացել է Պուլիցերյան մրցանակի[5]։ «Warner Bros.» և «RatPac Entertainment» ընկերություններն իրավունք են ստացել էկրանավորելու գիրքը[6][7]։ 2019 թվականին թողարկվել է «Կարմրակատարը» ֆիլմը։
2014 թվականին «Time» ամսագիրը Դոննա Տարտին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում»[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.