From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Էնտոնի Սերոնե (անգլ.՝ Donald Anthony Cerrone, մարտի 29, 1983, Դենվեր, ԱՄՆ), խառը ոճի ընդհանուր մենամարտերի ամերիկացի մարտիկ և պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում[1]։
Դոնալդ Սերոնե | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Air Academy High School? |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ, քիքբոքսեր, բռնցքամարտիկ, Thai boxer և դերասան |
Donald Cerrone Վիքիպահեստում |
Սերոնեն ծնվել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Նա ակտիվ և ըմբոստ պատանի էր, հաճախ մասնակցում էր կռիվների, նրա մոտ ախտորոշել են «Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ»։ Սերոնեն ընդունվել է Կոլորադոյի «Օդային ակադեմիա», այնտեղ նա սկսել է պրոֆեսիոնալ ձիավարություն սովորել։ Երբ նրա ծնողները բաժանվել են, նա մնացել է ապրելու տատիկի և պապիկի հետ[2]։ Երկրորդ կուրսում ընկերը Սերոնեին բերել է քիքբոքսինգի պարապմունքների, սիրողական ելույթներում նա անպարտելի էր 13-0 ռեկորդով։ Ավելի ուշ սկսել է ուսումնասիրել թայլանդական բռնցքամարտ, ապա տեղափոխվել է պրոֆեսիոնալ հարթակ։ Այստեղ նա ևս անպարտելի էր 28-0 ռեկորդով։
Սերոնոն սկսել է իր գործունեությունը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կոմերս Սիթի քաղաքում՝ Freedom Fighters մարտարվեստների ակումբում։ Նա սկսել է մարզվել այնպիսի մարտիկների հետ, ինչպիսիք են Ջոն Ջոնսը, Ռաշադ Էվանսը, Ժորժ Սան-Պիեռը, Գրեգ Ջեքսոնի ղեկավարությամբ, ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի «Jackson’s Submission Fighting» ակումբում։
Սերոնեն պայմանագիր է կնքել WEC-ի հետ, և նրա առաջին մրցակիցը Քենեթ Ալեքսանդերն էր։ Սերոնեն առաջին ռաունդի 56-րդ վայրկյանին հաղթել է ցավեցնող հնարքով։ Սակայն մենամարտի արդյունքը չեղարկվել է, քանի որ Սերոնեի դոպինգ թեստում դրական արդյունք է տվել հիդրոկլորոտիազիդը[3]։
2009 թվականի հունվարի 29-ին WEC 38-ի շջանակներում թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Սերոնեն պարտվել է Ջեյմի Վերներին` մրցավարների առանձին որոշմամբ[4]։
Սերոնեն և Վերները համաձայնել են ռևանշ-հանդիպում անցկացնել WEC 43-ի ժամանակ։ Սակայն Վերները չի կարողացել բուժզննում անցնել ձեռքի վնասվածքի պատճառով։ Արդյունքում, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, WEC 43-ի ժամանակ, Սերոնեն մենամարտել է Բենսոն Հենդերսոնի հետ թեթև քաշային կարգում WEC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար, Սերոնեն պարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Մենամարտը ստացել է «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը՝ sherdog կայքից[5]։
Բենսոն Հենդերսոնի հետ ռևանշ, այս անգամ` թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի համար, տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 24-ին, WEC 48-ի ժամանակ։ Սերոնեն պարտվել է գիլոտինի խեղդման հնարքով[6]։
2010-ի հոկտեմբերին տեղի է ունեցել UFC-ի և WEC-ի միավորումը, որի շրջանակներում WEC-ի բոլոր մարտիկները տեղափոխվել են UFC:
Իր առաջին մենամարտը UFC-ում Սերոնեն անց է կացրել Փոլ Քելլիի հետ, 2011 ովականի փետրվարի 5-ին, UFC 131-ի ժամանակ։ Սերոնեն հաղթել է մենամարտը հետևից խեղդման շնորհիվ։ Մենամարտը ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը[6]։
Սերոնեն իր առաջին պարտությունը կրել է Նեյթ Դիասի դեմ մենամարտում` մրցավարների միաձայն որոշմամբ, UFC 141-ի շրջանակներում։ Այս մենամարտը ստացել է «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը։
Ռաֆայել դուս Անժուսից կրած պարտությունից հետո UFC Fight Night: Condit vs Kampmann 2-ի ժամանակ Սերոնեն ունեցել է 8 անընդմեջ հաղթանակների երկար շարք Էվան Դանեմի, Ադրիան Մարտինսի, Էդսոն Բարբոզայի, Ջիմ Միլերի, Էդդի Ալվարեսի, Մայլս Ջուրի, Բենսոն Հենդերսոնի և Ջոն Մաքդեսի նկատմամբ։ Այսպիսով, նա արժանացել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին, որը պատկանում էր Ռաֆայել դուս Անժուսին։ Մենամարտը տեղի է ունեցել UFC on Fox-ում, 2015 թվականի դեկտեմբերի 19-ին[7]։ Այդ օրը UFC on Fox: dos Anjos vs. Cerrone 2-ում Սերրոնեն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է տիտղոսային մենամարտը Ռաֆայել դուս Անժուսին։
Տիտղոսային մենամարտում դուս Անժուսից կրած պարտությունից հետո Սերոնեն ժամանակավորապես տեղափոխվել է կիսամիջին քաշային կարգ և պետք է հանդիպեր Թիմ Մինսի հետ, սակայն ձախողված դոպինգ թեստից հետո Թիմը դուրս է մնացել պայքարից։ Նրան փոխարինել է Ալեքս Օլիվեյրան, մենամարտը տեղի է ունեցել UFC Fight Night։ Cowboy vs Cowboy մրցաշարի ընթացքում[8]։ Սերոնեն առաջին ռաունդում ավարտել է մենամարտը՝ անցկացնելով եռանկյունի հնարքը։ Ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։
2016 թվականի հունիսի 18-ին շարունակել է հանդես գալ կիսամիջին քաշային կարգում, նրա մրցակիցը Պատրիկ Կոտն էր։ Երրորդ Ռաունդում Սերոնեն հաղթել է տեխնիկական նոկաուտով՝ նախկինում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին։ Ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։
2016-ի օգոստոսի 20-ին UFC 202-ի շրջանակներում Սերոնեն տեխնիկական նոկաուտի միջոցով հաղթել է Ռիկ Սթորիին։ Ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը։
2016 թվականի դեկտեմբերի 10-ին Սերոնեն 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է Մետ Բրաունին։
2017 թվականը չափազանց անհաջող տարի էր Սերոնեի համար։ Սերոնեն առաջին անգամ հանդիպել է Խորխե Մասվիդալի հետ 2017-ի հունվարի 27-ին, UFC Fox 23-ի շրջանակներում[9]։ Սերոնեն երկրորդ ռաունդում պարտվել է տեխնիկական նոկաուտով[9]։ Այս մարտից հետո նա կրել է ևս երկու պարտություն. նախ` Ռոբի Լոուլերից` միաձայն որոշմամբ, իսկ հետո՝ Դարրեն Թիլից՝ տեխնիկական նոկաուտով։
2018 թվականի հունիսի 23-ին Սինգապուրում կայացել է UFC Fight Night 132 մրցաշարը, որում Դոնալդ Սերոնեն հանդիպել է Լեոն Էդվարդսի հետ։ Երեք ռաունդներից հետո մրցավարական որոշմամբ հաղթանակ է տարել Էդվարդսը։
2018 թվականի նոյեմբերի 10-ին UFC Fight Night 138 մրցաշարի շրջանակներում Սերոնեն բավականին հեշտությամբ հաղթել է Մայք Պերին՝ ցավեցնող հնարք կիրառելով արդեն առաջին ռաունդում[10]։
2019 թվականը բավականին հագեցած է եղել Դոնալդ Սերրոնի համար։ Հունվարին և փետրվարին չեն դադարել խոսակցությունները ՄաքԳրեգորիի և Սերոնեի մենամարտի մասին` թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար, ընդհուպ մինչև 2019-ի մարտը երկու մարտիկներն էլ խոսել են այն մասին, որ պատրաստ են պայքարել, սակայն դեռ չի հաջողվել պայմանավորվել մենամարտի մասին։ 2019 թվականի մայիսի 4-ին UFC Fight Night 151 մրցաշարի շրջանակներում նա երեկոյի գլխավոր իրադարձության շրջանակներում հանդիպում է ունեցել ևս մեկ թոփ լեգեոների` էլ Յակվինտայի հետ։ Մենամարտը տևել է երեք հատկացված ռաունդները, իսկ հաղթանակը տարել է Սերոնեն` մրցավարների միաձայն որոշմամբ։
2019 թվականի հունիսի 8-ին Սերոնեն մենամարտել է Էնտոնի Ֆերգյուսոնի հետ UFC 238 շոուի շրջանակներում։ Մենամարտը դադարեցվել է երկրորդ ռաունդում, այդ ժամանակ Սերոնեն աչքի և այտոսկրերի զգալի վնասվածքներ էր ստացել։ Հաղթանակը Ֆերգյուսոնին շնորհվել է տեխնիկական նոկաուտով, երկու մարտիկները UFC-ի հատուկ բոնուսներ են ստացել դիտարժան մենամարտի համար[11]։ UFC 246-ում հանդիպել է Քոնոր ՄաքԳրեգորի հետ, որտեղ պարտվել է առաջին ռաունդում։
Մայիսի 9-ին UFC 249 մրցաշարի շրջանակներում ռևանշ է անցկացրել Էնթոնի Պետտիսի հետ։ Առաջին մենամարտը տեղի է ունեցել 2013-ին և ավարտվել է Սերոնեի համար առաջին ռաունդում նոկաուտով պարտությամբ։ Պատասխան խաղում մրցակիցներն անցկացրել են բոլոր երեք ռաունդները։ Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Պետտիսը։ Կովբոյի համար սա չորրորդ անընդմեջ պարտությունն էր[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.