From Wikipedia, the free encyclopedia
Դոնա Կարան (անգլ.՝ Donna Karan, հոկտեմբերի 2, 1948[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի նաև որպես ԴԿ (անգլ.՝ DK), նորաձևության ամերիկացի դիզայներ և DKNY ընկերության հիմնադիրը։
Դոնա Կարան անգլ.՝ Donna Karan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1948[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց և George W. Hewlett High School? |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Ամուսին | |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | donnakaran.com |
Donna Karan Վիքիպահեստում |
Կարանը ծնվել է Քուինսում, Նյու Յորք (ԱՄՆ)։ Նա 1966 թվականին ավարտել է Հեվլեթ Ավագ դպրոցը[5] և ապա տեղափոխվել Պարսոնս դիզայնի դպրոց[6]։
Դպրոցը լքելուց հետո աշխատում է Էն Քլայնի համար[7], և դառնում նրա դիզայնի թիմի առաջնորդը։ Շարունակում է աշխատել այնտեղ մինչև 1985 թվականը և հետո ստեղծում իր Դոնա Կարան ապրանքանիշը։
Էն Քլայնի համար աշխատանքի ժամանակ Կարանը որպես ավագ օգնական մասնակցեց The Battle of Versailles նորաձևության շոուին 1973 թվականի նոյեմբերի 28–ին։ Երբ Քլայնը 1974 թվականին մահացավ, ճապոնական Takihyo կազմակերպությունը Կարանին դարձրեց իրենց գլխավոր դիզայներ։ 1984 թվականին նա որոշեց իր ամուսնու՝ Ստեֆան Ուեիսի և Takihyo կազմակերպության հետ միասին ստեղծել իր իսկ բրենդը, որը կզբաղվեր ժամանակակից մարդկանց ժամանակակից հագուստով։ Ստեղծելով իր ապրանքանիշը՝ նա 1985 թվականին առաջին անգամ ներկայացրերց իր կանացի հագուստների հավաքածուի ցուցադրությունը։
Կարանը համատեղում է յոթ հարմար կտորներ և ստեղծում զգեստապահարանի համար հարմար հագուստներ։ Նա նշում է, որ իր ստեղծած հագուստները նա ինքն էլ է կրում։
1988 թվականին նա ստացավ «Տասնյոթերորդ պողոտայի թագուհին» կեղծանունը[8], իր բրենդի DKNY–ի (հապ․՝ Դոնա Կարան Նյու Յորք) պատճառով։ Այդ ժամանակ այն արտադրում էր կանացի մատչելի հագուստ, իսկ երկու տարի հետո Կարանը ստեղծեց DKNY Jeans բրենդը։ Եվս երկու տարի անց՝ 1992 թվականին, նա հիմնադրեց բրենդ տղամարդու հագուստի համար DKNY[9]։
1997 թվականին Կարանը լքեց իր տնօրենի պաշտոնը DKNY–ի համար, և այն սեփականաշնորհեց LVMH ընկերությունը։ Սակայն նա շարունակեց մնալ բրենդի դիզայները։
2002 թվականից Կարանի դիզայներական գործունեությունները սկսեցին նվազել[10]։ Սակայն 2008 թվականի օգոստոսին նա վերագործեց իր անցյալում մնացած օծանելիքների արտադրման գիծը։
Կարանը ծնվել է որպես Դոնա Իվի Ֆասկե։ Նա հրեա է[11]։ 1976 թվականին ամուսնացավ Մարկ Կարանի հետ և ունեցավ մեկ աղջիկ։ Նրանք բաժանվեցին 1978 թվականին։ 1983 թվականին Կարանը ամուսնացավ արվեստագետ Ստեֆան Ուեիսի հետ, ով հետագայում դարձավ Կարանի բրենդի գործադիր փոխտնօրենը։ Սակայն 2001 թվականին նա մահացավ թոքերի քաղցկեղից[12]։
Կարանն ունի բարեգործական հիմնադրամ, որ կոչվում է Urban Zen[13]։ 2008 թվականին նա, վաճառելով անձնական իրերն ու նախկին ընկերության էսքիզները, վաստակեց 850,000 դոլար, որը նվիրաբերեց Նյու Յորքի Բեթ Իսրայել Բժշկական կենտրոնին[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.