From Wikipedia, the free encyclopedia
Ինքնադիմանկար («Ինքնադիմանկար 28 տարեկան հասակում», «Ինքնադիմանկար մորթե հագուստով», գերմ.՝ Selbstbildnis im Pelzrock), Ալբրեխտ Դյուրերի երեք մեծ ինքնադիմանկարներից մեկը, որ ստեղծվել է 1500 թվականի սկզբին։ Ինքնադիմանկարներից ամենից հայտնին է, ունի խորհրդանշանների բարդ համակարգ[8]։
Դյուրերի ինքնադիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր[1][2] |
տարի | 1500[1][2] |
բարձրություն | 67,1 սանտիմետր[1][2] |
լայնություն | 48,9 սանտիմետր[1][2] |
ուղղություն | գերմանական Վերածնունդ[3] և հյուսիսային Վերածնունդ[4][5] |
ժանր | ինքնապատկեր[1][6] |
նյութ | յուղաներկ[2] և lime panel?[1][2] |
գտնվում է | Alte Pinakothek, upper floor, gallery I?[2] և Նյուրնբերգ[7] |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1][2] |
հիմնական թեմա | Ալբրեխտ Դյուրեր |
պատկերված են
| |
https://www.wga.hu/frames-e.html?/html/d/durer/1/03/1self28.html, http://archiv.ub.uni-heidelberg.de/artdok/2744/1/Hess_Duerer_als_Nuernberger_Markenartikel_2002.pdf կայք | |
Ծանոթագրություններ | |
Self-Portrait (Dürer, Munich) Վիքիպահեստում |
Ինքնադիմանկարը առանձնանում է Քրիստոսի` այդ ժամանակներում ընդունված պատկերման ձևի նմանությամբ. գծերը համաչափ են, ներկերը` մուգ գույնի, կերպարը նայում է ուղիղ առաջ, մինչև կուրծքը բարձրացված ձեռքը կարծես օրհնանքի ժեստ լինի։ Դյուրերի երկու կողմերում սև ֆոնին պատկերված նշանները կարծես լողում են տարածության մեջ` ընդգծելով նկարի խորհրդանշական համակարգը։ Նախկին ինքնադիմանկարների թեթև տոները փոխարինվել են մուգ տոներով[9]։ Այս կտավում Դյուրերը, թվում է, հասել է այն բանին, ինչն արվեստի տեսաբան Մարսել Բրիոն անվանում է «....կլասիցիզմ Էնգրի ոճով։ Սևեռուն հայացքը դիմակի տպավորություն է թողնում, որը կարողանում է քողարկել ներքին անհանգստությունը, ապրումները, կրքերը»[9].:
Կերպարի թվացյալ համաչափությունը փոքր-ինչ խախտված է. գլուխը կենտրոնից մի փոքր աջ է թեքված, մազափունջը ևս, հայացքն ուղղված է ձախ[10]։
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին ուղիղ առաջ ուղղված հայացքը բացառապես բնորոշ էր ազնվականների դիմանկարներին։ Դիմանկարի այդպիսի օրինակ է Հանս Հոլբայն Կրտսերի նկարաշարքը` նվիրված Հենրի VIII արքային ու նրա կանանց. ամենայն հավանականությամբ արքային հենց այդ դիրքով պատկերելու ցուցում է տրվել նկարչին[11]։ Իտալիայում կիսադեմ պատկերելու ավանդույթին փոխարինելու եկավ դեմքը երեք քառորդով պատկերելու եղանակը։ Հյուսիսային Եվրոպայում երեք քառորդով դիմանկարները հայտնվում են մոտավորապես 1420 թվականից։ Այն կիրառել է Դյուրերը իր ավելի վաղ շրջանի դիմանկարներում։ Ուշ միջնադարի և Վերածննդի շրջանի նկարիչները կիրառում էին այդ առավել բարդ տարբերակը` հպարտանալով կերպարը երեք քառորդով պատկերելու եղանակին տիրապետելու իրենց վարպետությամբ։ 16-րդ դարասկզբի մարդու համար դիմանկարը դիմացից պատկերելը կապված էր ազնվականական, կրոնական թեմաների, հատկապես` Քրիստոսի կերպարի պատկերման հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.