From Wikipedia, the free encyclopedia
Դյուլա Յուհաս (հունգ.՝ Juhász Gyula, ապրիլի 4, 1883[1][2][3], Սեգեդ, Հունգարիա - ապրիլի 6, 1937[1][3], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, Բաումգարտեն մրցանակի դափնեկիր։
Դյուլա Յուհաս հունգ.՝ Juhász Gyula | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիա |
Վախճանվել է | ապրիլի 6, 1937[1][3] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Սեգեդ, Հունգարիա |
Գերեզման | Q54580163? |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1906) |
Անդամակցություն | Dugonics Társaság? |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Դյուլա Յուհաս Վիքիքաղվածքում | |
Gyula Juhász Վիքիպահեստում |
Դյուլա Յուհասը ծնվել է Սեգեդում։ 1902 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը, այնուհետև՝ Բուդապեշտի համալսարանը։ 1912 թվականին լատիներեն է դասավանդել դպրոցում։ Եղել է սոցիալ-դեմոկրատական շարժման կողմնակից. Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1899 թվականին Սեգեդի թերթերում։
Տառապել է դեպրեսիայով։ Մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Առաջինը փորձ արել է 1907 թվականի փետրվարի 9-ին[4]։ 1928 թվականին նրան նշանակվել է ամսական թոշակ։ 1929 թվականին առաջիններից է եղել, ով ստացել է Բաումգարտեն մրցանակ։ 1930-ական թվականներին բուժվել է հոգեբուժարանում։ 1937 թվականին ինքնասպանություն է գործել[5]։
Ստեղծագործական սկզբնական շրջանում («Բանաստեղծներ», 1907, «Վերջին այգեկութ», 1918, «Իմ կյանքը», 1925) հետևել է դեկադենտներին, սակայն այդ ժամանակ էլ նրան բնորոշ են եղել հայրենասիրական և սոցիալական մոտիվները։ Բուրժուա-դեմոկրատական, ապա նաև սոցիալիստական հեղափոխությունների տարիներին (1918-1919) Յուհասը հանդես է եկել իբրև իմպերիալիզմի հակառակորդ։ Իր բանաստեղծությունների ժողովածուներում կերտել է հունգար աշխատավոր ու բանվոր մարդու հավաքական կերպարը, արտահայտել է նրա ապրումներն ու ակնկալիքները[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.