քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Պատրուշև (հոկտեմբերի 13, 1977[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Ռուսաստանի պետական գործիչ։ 2018 թվականի մայիսի 18-ից Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար (գործում է մինչև 2020 թվականի ունվարի 15-ից 21-ը)[3].
Դմիտրի Պատրուշև | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Պետական կառավարման ինստիտուտ (1999), Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (2004) և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Ծննդյան օր | հոկտեմբերի 13, 1977[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Նիկոլայ Պատրուշև |
Պարգևներ | |
«Ռոսսելխոզբանկի» վարչության նախագահ (2010-2018 թվականներին), «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ[4]։
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 13-ին, Լենինգրադում։
1999 թվականին ավարտել է Կառավարման պետական համալսարանը՝ «Մենեջմենթ» մասնագիտությամբ։
1992-2002 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունում։
2002-2004 թվականներին ուսում է ստացել Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում՝ «Համաշխարհային տնտեսություն» մասնագիտությամբ։
2003 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի հիման վրա պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու ատենախոսությունը՝ «Գիտահետազոտական կազմակերպությունների որակի կառավարման գործընթացում գործընթացային մոտեցման զարգացման կազմակերպական-տնտեսական հիմքերը թեմայով»[5]։
2004 թվականին աշխատանքի է անցել ՎՏԲ բանկում։
2006 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիան[6]։
2007 թվականից զբաղեցրել է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը[6]։
2008 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանի հիման վրա պաշտպանել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան[6]՝ «Պետական և շուկայի կարգավորիչները արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման մեջ. Վառելիքի և էներգետիկ համալիրի բնական մենաշնորհների նյութերի հիման վրա» թեմայով[5]։
2010-2018 թվականներին եղել է «Ռոսսելխոզբանկ» ԲԲԸ վարչության նախագահ, դիտորդ խորհրդի անդամ[7]։
2016 թվականից «Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է։
2018 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար[8], 2020 թվականի հունվարի 21-ին՝ վերանշանակվել այդ պաշտոնում։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հայրը՝ Նիկոլայ Պատրուշև՝ ռուս պետական գործիչ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն (1999-2008 թվականներին), 2008 թվականի մայիսի 12-ից Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար։
Մայրը՝ Ելենա Պատրուշևա (ծնվել է 1955 թվականին)՝ 1993 թվականին Բորիս Գրիզլովի, իր մյուս դասընկերների և ամուսնու գործընկերների հետ դարձել է «Բորգ» ՍՊԸ-ի հիմնադիր, որը մասնագիտանում է մետաղի արտահանման ոլորտում[9]։
Եղբայրը՝ Անդրեյ Պատրւշև՝ գործարար և պետական անվտանգության մարմինների գործիչ։
Դիսերնետի տվյալներով՝ Պատրուշևի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններում հայտնաբերվել են բազմաթիվ ոչ փաստաթղթավորված փոխառություններ ։ Մասնավորապես, Պատրուշևի «Պետական և շուկայական կարգավորիչները արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման գործում. Վառելիքի և էներգետիկ համալիրի բնական մենաշնորհների նյութերի վրա» (2008 թվական) դոկտորական ատենախոսության մեջ 15-ից 103 էջերը, 364-ից 378 էջերը և մի շարք այլ էջեր իրենից ներկայացնում են Հասան Սաֆարովի «ՌԴ-ում բնական մենաշնորհների պետական կարգավորման մեխանիզմի ձևավորում« (2005 թվական) ատենախոսության մի մասի պատճենը)[11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.