From Wikipedia, the free encyclopedia
Դիվանագիտական առաքելություն, մշտական դիվանագիտական ներկայացուցչության տեսակ, որը գլխավորում է դեսպանորդը կամ գործերի ժամանակավոր հավատարմատարը[1]։ Դիվանագիտական առաքելությունը գլխավորում է դիվանագետը ռեզիդենտի հետ, որը մի քանի աստիճան ցածր է արտակարգ և լիազոր դեսպանից, և ապա ստացվում է, որ դիվանագիտական առաքելությունը համեմատած դեսպանության հետ մի քանի աստիճան ցածր է։
XIX դարում դիվանագիտական առաքելությունները հիմնվում էին փոքր երկրներում, մինչդեռ դեսպանատները բացվում էին մեծ երկրներում։
Ժամանակակից դիվանագիտական իրավունքի տեսանկյունից դեսպանատների և դիվանագիտական առաքելության իրավունքի, արտոնությունների և անձեռնմխելիության միջև որևէ տարբերություններ չկան։
Երբեմն «Դիվանագիտական առաքելություն» հասկացության տակ, հասկանում են բազմանգամյա դիվանագիտական հանձնարարականներ («հատուկ առաքելություն» կամ «արտակարգ առաքելություն»[2])[1]: Դիվանագիտական հանձնարարությունները միանվագ կատարվում են հատուկ լիազորված ներկայացուցիչների «ներկայացուցչությունների խումբ» միջազգային իրավունքի սուբյեկտի, կառավարության հանձնարարությամբ, արտաքին հարաբերությունների գերատեսչության կամ համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից։ Օրինակ կարող է ծառայել «Յառինգ» կոչվող առաքելությունը — հանձնարարական՝ հանձնարարված ՄԱԿ-ի շվեդ դեսպան և գլխավոր քարտուղարի կողմից։ Միավորված Ազգերի Կազմակերպության անվատանգության № 242 (1967 թվական նեյեմբերի 22) բանաձևը, որը ուղղված է եղել արաբական երկրների և Իսրայելի հետ կապեր հաստատելուն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.