«Դիլիժանս» (անգլ.՝ Stagecoach), 1939 թվականին ռեժիսորՋոն Ֆորդի նկարահանած ամերիկյան ֆիլմ վեստեռն ժանրում։ Այս ֆիլմը առաջինն էր հայտնի ռեժիսորի վեստեռների ցանկում և նրա ու դերասան Ջոն Ուեյնի առաջին համատեղ աշխատանքներից մեկը։
«Դիլիժանսը» այն սակավաթիվ ամերիկյան վեստեռն ֆիլմերից էր, որ ցուցադրվել է ԽՍՀՄ-ում։ Այն ցուցադրվել է վարձույթում կրճատված տարբերակով «Ճանապարհորդությունը վտանգավոր է լինելու» անվանումով։
Ֆիլմում գլխավոր իրադարձությունները ծավալվում են դիլիժանս մարդատար ծածկակառքի ճանապարհորդության ժամանակ, որը պետք է հատեր Արիզոնայի տարածքները, որտեղ ապաչիների ցեղեր էին բնակվում։
կավալերիայի սպայի կին Լյուսի Մելորին, ով հղի էր և ծննդաբերում է ուղևորության ժամանակ
խաղամոլ և խաբեբա Հետֆիլդը, ով սակայն իրեն դրսևորում է որպես իսկական ջենտլմեն, վտանգելով սեփական կյանքը կանանցից մեկին փրկելու համար
մասնագիտությամբ բժիշկ, հարբեցող Բունը
«փոքրիկ» մականունով, հանցագործ, կովբոյ Ռինգոն
թեթև վարքի տեր Դալլասը, ով փոշմանել է իր խորտակված կյանքի համար, սակայն փորձում է նոր կյանք ունենալ սիրահարվելով Ռինգոյին
շերիֆ Կերիլ Ուիլքոքսը
Դիլիժանսին ուղեկցում էին մի խումբ զինվորներ, ովքեր սակայն ավարտելով իրենց առաքելությունը, թողնում են ուղևորներին միայնակ հաղթահարելու երկար ճանապարհը ...