From Wikipedia, the free encyclopedia
Դիանա Վինսենթ (անգլ.՝ Diana Vincent, փետրվարի 12, 1958), ամերիկացի զարդերի դիզայներ և գործարարուհի[1]։
Դիանա Վինսենթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1958 (66 տարեկան) |
Կրթություն | Թայլերի արվեստի դպրոց և Թեմփլի համալսարան |
Մասնագիտություն | ակնագործ և կին գործարար |
Դիանա Վինսենթն ամերիկացի նորաձևության ոճաբան Ջեյմս Գալանոսի զարմուհին է, որի շոուներին է վերագրվել դիզայներական կարիերա սկսելու աղջկա ոգեշնչումը[1]։ 1976 թվականին հաճախել է Թեմփլի համալսարանի Թայլերի արվեստի և ճարտարապետության դպրոցը Ֆիլադելֆիայում և Ստենլի Լեչցինի մոտ մետաղագործություն և զարդերի ձևավորում ուսումնասիրել[2][3]։ Թայլերի Հռոմի մասնաճյուղում սովորել է մեկ տարի և 1980 թվականին ավարտել կերպարվեստի բակալավրի աստիճանով[2]։ Մինչ ոսկերչական դիզայնի վրա կենտրոնանալու որոշում կայացնելը Վինսենթն ուսումնասիրել է յուղաներկ, տնային հագուստի մոդելավորում և խեցեգործություն[3]։
1984 թվականին ամուսնու՝ Վինսենթ Պոլիսանոյի հետ Փենսիլվանիայի Բաքս շրջանում բացել է Diana Vincent Inc ընկերությունը[2]։ Նույն տարում «Ամերիկայի ոսկերիչներ» առևտրային ընկերակցությունից ստացել է «Տարվա լավագույն նոր դիզայներ» մրցանակը[1] «Վաճառքի և ցուցադրման համար» նախագահի մրցանակի հետ[4] և դարձել De Beers Diamonds երկամյա միջազգային մրցանակն ստացած ամենաերիտասարդ անձը (26 տարեկանում)[1][3][5]։ De Beers մրցանակին կրկին արժանացել է Միլանում 1986 թվականին և դարձել այն հաջորդաբար ստացած միակ ամերիկացին զարդագործը[3][5]։ Վինսենթի ստացած այլ մրցանակների թվում են՝ DeBeers Diamond Today Award (1985, 1987 և 1999), Մարգարտի դիզայնի միջազգային մրցանակը (Տոկիո, 1988) և DeBeers Diamond of Distinction Award (1989)[4] մրցանակները։ 1998 թվականին Platinum Guild International կազմակերպությունը նրան շնորհել է «Պլատինե կրքի դիզայնի մրցույթի մրցանակը»[4]։
Վինսենթն իր աշխատանքները նկարագրում է որպես «կանացի», «ժամանակակից», «պարզ, ոգեղեն և զգայական»[1]։ Նրա աշխատանքներում զգացվում է կատարողական արվեստի և պարի ազդեցությունը[3]։
Նրա աշխատանքներն ընդգրկված Ամերիկայի ակնագիտական ինստիտուտի մշտական թանգարանային հավաքածուում[6], ցուցադրվել է նաև Ազգային դեկորատիվ մետաղական թանգարանում (1997) ու Քենթի պետական արվեստի թանգարանում (1998)[6]։
Հանդիսանալով Ֆիլադելֆիայի լավագույն 5 նորաձևության արհեստավորներից մեկը[7]՝ Վինսենթի զարդերի նմուշները հայտնվել են Օսկար մրցանակաբաշխությունների կարմիր գորգին և ներկայացվել նորաձևության տարբեր ամսագրերում, այդ թվում՝ Վոգ, InStyle, Town & Country և Modern Bride[8]։
2003 թվականին մասնակցել է «Miles of Mules» բարեգործական դրամահավաքի նախագծին, որտեղ ապակեպլաստե ջորիներ էին տեղադրվել Լիհայի հովտի տարածքի շրջակայքում[9]։ «Jewels» վերնագրված նրա ջորին[1] ցուցադրվել է Ջեյմս Ալբերտ Միչեների արվեստի թանգարանի մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման համար միջոցներ հայթայթելու նպատակով[6][10]։ Նաև ստեղծել է բացառիկ զարդեր բարեգործական նպատակներով, ինպիսին է կրծքազարդը, որը պետք է վաճառվեր Բաքսի շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հիվանդանոցիմասնաճյուղին օգնելու համար[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.