![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Banksy_Looters_New_Orleans.jpg/640px-Banksy_Looters_New_Orleans.jpg&w=640&q=50)
Դիակապտություն
From Wikipedia, the free encyclopedia
Դիակապտություն (դիակողոպտություն, դիակողոպուտ, դիագողություն, հինահարություն), ( ֆր.՝ maraudeur «կողոպտիչ», marauder «կողոպտել») զինվորական հանցագործություն, որի էությունը, համաձայն օրենսդրության, կայանում է կռվի դաշտում (այդ թվում ռմբակոծության ենթարկված կամ հրետակոծված շրջաններում) սպանված կամ վիրավոր զինծառայողների, կամ քաղաքացիական անձանց մոտ գտնվող իրերի գաղտնի կամ բացահայտ հափշտակությունը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Banksy_Looters_New_Orleans.jpg/640px-Banksy_Looters_New_Orleans.jpg)
Դիակապտություն է համարվում նաև տարհանման ժամանակ վիրավոր անձանցից իրերի հափշտակությունը[1]։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դիակապտությունն ավելի ընդգրկուն է, այն իր մեջ ներառում է նաև հակառակորդի բնակավայրի բնակիչների նկատմամբ իրականացված հափշտակությունը։ Դիակապտությունը հաճախ ուղեկցվում է բռնի գործողություններով։
Միջազգային իրավունքի համաձայն՝ դիակապտությունը դիտարկվում է որպես միջազգային բնույթի զինվորական հանցագործություն[2]։
Զանգվածային լրատվամիջոցներով սխալմամբ դիակապտություն է անվանվում ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ բնակիչների կողմից թողնված գույքի կողոպուտը, այլ նաև խաղաղ ժամանակ թողնված գույքի կողոպուտը՝ կապված տարերային աղետների հետ[3]։