Դեֆիբրիլյացիա
From Wikipedia, the free encyclopedia
Դեֆիբրիլյացիա, մահացու սրտային առիթմիաների, մասնավորապես, փորոքային ֆիբրիլյացիայի (անգլ.՝ V-Fib) և ոչ պերֆուզիոն փորոքային հաճախասրտության (անգլ.՝ V-Tach)բուժման տարբերակ է[1][2][3]։ Դեֆիբրիլյատորը էլեկտրական հոսանք է ուղղում դեպի սիրտ (հաճախ կոչվում է հակաշոկ)։ Դեռևս ազդեցության մեխանիզմը ամբողջությամբ բացահայտված չէ․ հայտնի է, որ այն հանգեցնում է սրտամկանի բջիջների դեպոլյարիզացիայի և առիթմիայի շտկման։ Դրա հետևանքով բնական կարդիոստիմուլյատոր սինոատրիալ հանգույցը կարողանում է վերականգնել սինուսային ռիթմը[3]։ Եթե սիրտը ասիստոլիկ վիճակում է (չկա կծկում), ապա դեֆիբրիլյատոր չի օգտագործվում։ Այդ դեպքում կատարում են սիրտ-թոքային վերակենդանացում (անգլ.՝ CPR)։
Ի տարբերություն դեֆիբրիլյացիայի կարդիովերսիան սրտի համար էլեկտրկան շոկ է։ Այն Կատարվում է սրտի զարկերին համապատասխան[4]։ Կարդիովերսիան կիրառվում է պրոգրեսիվող առիթմիաների ընթացքը կանգնեցնելու համար՝ վերփորոքային տախիկարդիա։ Չնայած դրան հիվանդի վիճակը կարող է մնալ ծանր[1][2]։
Դեֆիբրիլյատորները լինում են՝ արտաքին, տրանսվենոզ և իմպլանտացված (անգլ.՝ implantable cardioverter-defibrillator)[5]։ Այս դասակարգման հիմքում ընկած է օգտագործման տիպը։ Որոշ արտաքին դեֆիբրիլյատորներ, ինչիպիսին է ավտոմատիզացված արտաքին դեֆիբրիլյատորը (անգլ.՝ AEDs) ապահովում է ռիթմի խանգարման ավտոմատացված դիագնոստիկա, ինչը նշանակում է, որ նույնիսկ ոչ մասնագետները այն կարող են օգտագործել առանց հատուկ հմտություններ ունենալու[2]։