From Wikipedia, the free encyclopedia
Դերվիշ (պարս.՝ درویش — derviš — աղքատ, պաուպերիզմ) նույնն է, թե «կալանդար» կամ «կալենդեր» — իսլամական հոգևորականի համակերպ, ասկետա, Սուֆիզմ հետևորդ։ Սուֆիստական- հոգևորական- դերվիշի նախընտրելի անվանում է — ատան (թուրքերեն՝ ata — հայր)։
Դերվիշները լինում են թափառող և կացարաններում ապրողներ(«Խանակա»)՝ շեյխի ենթակայության տակ, որոնք համարվում են համայնքի կարգի պահապաններ։ Կացարաններում ապրող դերվիշները հաճախ զբաղվում են շրջմոլիկությամբ՝ սնվելով ողորմության արդյունքում ստացած միջոցների հաշվին։ Սակայն նրանք հաճախակի վերադառնում էին միացյալ աղոթքների համար։
Միջին Ասիայի մի շարք քաղաքներում (օրինակ. Բուխարա, Սամարղանդ և այլն) դերվիշների գոյությունը պահպանելու համար քաղաքային իշխանությունները պետական սեփականություն հանդիսացող միջոցների և մասնավոր նվիրատվությունների հաշվին բացեցին խանականեր։
Դերվիշներին բնորոշ գիծ է մասնավոր սեփականության բացակայությունը։ Դերվիշը չի կարող ասել այնպիսի բառեր, ինչպիսիք են, «իմ կոշիկը» կամ էլ «իմ ինչ- որ բանը» ։ Նա չի կարող ունենալ որևէ սեփական իր, քանի որ ամեն ինչ պատկանում է Ալլահին։ Եթե անգամ դերվիշը ինչ- որ բանի տեր է դարձել, ապա նա պետք է դա կիսվի ուրիշի հետ։ Եթե դերվիշը չի ապրել աղքատության մեջ, ապա դա նշանակում է, որ նա մինչ այդ ապրել է ճիշտ, հյուրընկալ է եղել, ամեն ինչ կիսել է իր մերձավորների և հավատակիցների հետ[1]։
Շատ հաճախ դերվիշներին դասում հոգևորականների շարքին, սակայն դա վիճելի է, քանի որ նմանությունը զուտ արտաքին է։ Դերվիշները, ի տարբերություն իսլամական հոգևորականների կարող էին ամուսնանալ, ունենալ սեփական տուն, ինչպես նաև ապրել իրենց կյանքով[2].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.