Դենվերի դրամահատարան

From Wikipedia, the free encyclopedia

Դենվերի դրամահատարանmap

Դենվերի դրամահատարան, ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղ է, որն իր առաջին մետաղադրամը հատել է 1906 թվականի փետրվարի 1-ին[7]։ Դրամահատարանը գործում է մինչ այսօր և արտադրում է շրջանառության մետաղադրամներ, ինչպես նաև դրամահատական շարքեր և հիշատակի մետաղադրամներ։ Դենվերի դրամահատարանում հատված մետաղադրամները կրում են D դրամահատարանային տարբերանշանը (չպետք է շփոթել Դալոնեգայի դրամահատարանի տարբերանշանի հետ)։ Դենվերի դրամահատարանը աշխարհում մետաղադրամների միակ ամենամեծ արտադրողն է[փա՞ստ]:

Արագ փաստեր Դենվերի դրամահատարան, Տեսակ ...
Դենվերի դրամահատարան
Thumb
Տեսակbranch mint?
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԴենվեր[2][3]
Հասցե320 W Colfax Ave, Denver, CO 80204-2693[4][5]80204[4]
ՓողոցColfax Avenue? (320)[3][4][5]
Հարկեր2[3]
Շինանյութgranite?[3], granite?[3] և մարմար[3]
Մասն էCivic Center Historic District?
Ղեկավար կազմակերպությունԱՄՆ դրամահատարան
Հիմնադրված էփետրվարի 1, 1906
ՃարտարապետJames Knox Taylor?[2][3]
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2], Denver Historical Landmark?[6] և National Register of Historic Places contributing property?
Thumb
Thumb
Պաշտոնական կայք
Փակել

Պատմություն

Կլարկ, Գրուբեր & Ընկ.

Thumb
Կլարկ, Գրուբեր & Ընկ ոսկե մետաղադրամները ցուցադրվում են Կոլորադոյի պատմության կենտրոնում, ձախից՝ 10 դոլարի զույգ, իսկ աջից՝ 20 դոլար, հայտնի է որպես արծիվ և կրկնակի արծիվ:

Դենվերի դրամահատարանի նախահայրերը Քլարկ, Գրուբեր և Ընկերության տղամարդիկ էին։ Փայքս Պիկի ոսկու տենդի ընթացքում նրանք մետաղադրամներ էին հատում հանքագործների կողմից ոսկու հանքավայրից բերված ոսկու փոշուց։ 1858 թվականին Օսթին Մ. Կլարկը, Միլթոն Է. Կլարկը և Էմանուել Հենրի Գրուբերը Կանզաս նահանգի Լիվենուորթ քաղաքում հիմնեցին բրոքերային ընկերություն, այնուհետև Կոլորադոյի ոսկու տենդի սկզբում Դենվերում գրասենյակ բացեցին։ Ցանկանալով խնայել առաքման և ապահովագրության ծախսերը, կապված արևելքից ոսկու տեղափոխման հետ, գրասենյակը բացեց մասնավոր դրամահատարան։ 1860 թվականի հուլիսի 25-ին դրամահատարանը բացվեց Շուկայի և 16-րդ փողոցների անկյունում գտնվող երկհարկանի աղյուսե շենքում, որտեղ հատվում էին 10 դոլարանոց մետաղադրամներ «րոպեում տասնհինգ կամ քսան մետաղադրամ» նորմայով։ «Դիմերեսի վրա պատկերված է գագաթ, նրա հիմքը շրջապատված է անտառով և «Փայքս Պիկի ոսկի» բառերով։ Անմիջապես հիմքում գրված է «Դենվեր» բառը, իսկ դրա տակ` «Տաս Դ.»: Դարձերեսին Ամերիկյան արծիվն է, որը շրջապատված է «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» ֆիրմայի անվանումով, իսկ ներքևում «1860» ամսաթվով[8]:26–27:

Ավելացվեց ոսկե 20 դոլարը, «քաշը կլինի ավելի մեծ, բայց արժեքը նույնն է, ինչ Միացյալ Նահանգների նմանատիպ դրամական միավորինը»։ Ավելացվեցին ոսկե 5 դոլար և 2,5 դոլարները շաբաթական 18,000 դոլար արտադրողականությամբ։ Դիմերեսին 13 աստղով շրջապատված «Ազատության աստվածուհու» գլուխն էր՝ թագի վրա «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» գրությամբ, դարձերեսին՝ «Փայքս Պիկի ոսկի, Դենվեր» և «5Դ» կամ «2 1/2Դ»[8]:27:

Գործունեության գրեթե երեք տարիների ընթացքում նրանք Փայքս Պիկի ոսկուց հատել են 594,305 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամներ։ Բացի այդ, նրանք ձեռք էին բերել 77,000 տրոյական ունցիայի ոսկու հումք և Ֆիլադելֆիայի դրամահատարանին են առաքել «մեծ քանակությամբ փոշի»։ Շենքը, փորձաքննության և դրամահատական սարքավորումները ԱՄՆ Գանձապետարական դեպարտամենտի կողմից պաշտոնապես գնվել են 1863 թվականի ապրիլին։ «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» ընկերությունը վերանվանվեց բանկ, մինչև 1865 թվականին գնվեց Դենվերի Առաջին ազգային բանկի կողմից[8]:27:

Կոնգրեսի 1862 թվականի որոշում

Thumb
Դենվերի դրամահատարանը մայիսին, 1972 թվականի լուսանկար:

Հիմնադրվելով Կոնգրեսի 1862 թվականի ապրիլի որոշմամբ, Դենվերում գտնվող ԱՄՆ դրամահատարանը գործարկվեց 1863 թվականի վերջին, որպես Միացյալ Նահանգների փորձաքննության գրասենյակ։ Գործառույթները սկսվել են 16-րդ և Շուկայի փողոցներում գտնվող Կլարկ, Գրուբեր և Ընկ. ընկերության ձեռնարկությունում, որը ձեռք է բերվել կառավարության կողմից 25,000 ԱՄՆ դոլարով։

Ի տարբերություն Կլարկ, Գրուբեր և Ընկ. ընկերության, Դենվերի գործարանը սկզբում նախատեսված չէր ոսկե մետաղադրամների արտադրության համար[8]:77: Դենվերի դրամահատարանի տնօրենի կողմից ներկայացված Դենվերում մետաղադրամի բացակայության պատճառներից մեկը հետևյալն էր. «... Հնդկական ցեղերի թշնամանքը ճանապարհի երկայնքով, անշուշտ, հրահրվում է ապստամբ դեսպանների (գտնվելով Քաղաքացիական պատերազմի մեջ) և վատ սպիտակ տղամարդկանց կողմից»։

Շրջակա տարածքից հանքափորների կողմից ձեռք բերված ոսկին և բնակտորները ձուլման փորձաքննության գրասենյակի կողմից քննվում էին, ապա դրոշմվում էին ոսկու շերտերի։ Ոսկու շերտերը այնուհետև վերադարձան ավանդատուներին որպես ոսկու քաշով և հարգորոշմամբ կնքված շերտեր։ Ոսկու մեծ մասը հանդիպում էր գետակների մեջ հայտնաբերված հանքավայրային ոսկու հարուստ շերտերից, և առաջինը հայտնաբերվեց 1858 թվականին, նույն թվականին ստեղծվեց Դենվերը։

Երբ ոսկու մատակարարումը սպառվել էր հոսանքներից, շեշտը դրվեց հանքաշերտերի արդյունահանման վրա, բացահայտելով ոսկու և արծաթի բարձր տոկոսով հանքաքարերի երակները։ 1859 թվականին Փորձարկման գրասենյակում պահվող ոսկու և արծաթի տարեկան արժեքը գերազանցել է 5.6 միլիոն դոլարը։ Նախորդ տարիների ընթացքում, որպես Փորձաքննության գրասենյակ, Դենվերի գործարանը քաղաքային ամենակարևոր կառույցն էր։

Միացյալ Նահանգների գանձապետարանը չի ընդլայնել իր ձուլման և վերամշակման գործառույթները այն նույն չափով, ինչպիսին է ոսկու հայտնաբերման և արտադրության չափը։ 1872 թվականին մի խումբ գործարարներ դատավոր Հիրամ Բոնդի (նախկինում Նյու Յորքի ոսկու բորսայում խոշորագույն բրոքերներից մեկը), Ջոզեֆ Միների և Դենվերի քաղաքապետ Ջոզեֆ Բ. Բեյթսի գլխավորությամբ ստեղծել են Դենվերի ձուլման և վերամշակման աշխատանքներ ընկերությունը, որը կառուցել է անկախ լրացուցիչ գործարան որը հանքաքարը վերամշակում էր ձուլակտորի, որն այնուհետև փորձաքննվում էր, կշռվում և դրոշմակնքվում Դենվերի դրամահատարանի կողմից։

Դրամահատարանի մասնաճյուղի կարգավիճակի վերաբերյալ նոր հույս կար, երբ Կոնգրեսը նախատեսեց Դենվերում հիմնադրել դրամահատարան ոսկե և արծաթե մետաղադրամների արտադրության համար։ Ուոլթ Կոլֆաքս և Դելավեր փողոցների վրա գտնվող նոր դրամահատարանի շենքը ձեռք է բերվել 1896 թվականի ապրիլի 22-ին մոտավորապես 60.000 դոլարով։ Շինարարությունը սկսվել է 1897 թվականին։

Դրամահատարան հանրային մշակույթում

  • Դրամահատարանը նշվում է Ջիմմի Իթ ՈՒորլդի «Երջանիկ Դենվերի դրամահատարան» երգի վերնագրում և բառերում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.