From Wikipedia, the free encyclopedia
Դենիել Ջեյմս (Դեն) Հոուելլ (անգլ.՝ Daniel James "Dan" Howell, հունիսի 11, 1991, Wokingham, Wokingham, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի պրոֆեսիոնալ բլոգեր և ռադիո հաղորդավար։ Հայտնի է դարձել իր danisnotonfire օկոչվող յութուվյան ալիքի շնորհիվ, որը 2013 թ-ի Դեկտեմբերի 29-ին հասել է 3 միլիոն հետևորդի։ Սկսած 2013 թվականի Հունվարից Ֆիլ Լեսթերի հետ միասին Դենը ներկայացրել է «Dan and Phil on BBC Radio 1» ( Դենը և Ֆիլը BBC Radio 1-ի եթերում) ծրագիրը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դեն Հոուելլ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Wokingham, Wokingham, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Կայք | shop.danielhowell.com |
Dan Howell Վիքիպահեստում |
Հոուելլը ծնվել և մեծացել է Ուոքինգեմում ( Wokingham )։ Ունի կրտսեր եղբայր։ The Forest School հաճախելուց հետո 2010 թ-ին Դենը ընդունվել է Մանչեստերի համալսարան, որպեսզի ուսումնասիրի օրենքը, սակայն, կիսատ է թողել ուսումը և սկսել է նկարել վիդեոներ՝ որպես պրոֆեսիոնալ վլոգգեր։ Այժմ, նա ապրում է Լոնդոնում իր մտերիմ ընկերոջ՝ Ֆիլի հետ։
Դենը սկսեց Յութուբում տեսանյութեր տեղադրել, որովհետև երկար ժամանակ էր ինչ նայում էր վիդոեներ և բացի այդ նրան իր ընկերները, այդ թվում նաև Ֆիլ Լեստերը ասացին, որ բեռնի վիդեոները YouTube-ի իր էջում։
Նա Fantastic Foursome-ի(Ֆանտաստիկ Քառյակ)անդամ է։ Այն իրենից ներկայացնում է 4 բրիտանացի յութուբերների խումբ, որի անդամներն են՝ Դեն Հոուելլը(Danisnotonfire),Ֆիլ Լեստերը(AmazingPhil), Քրիս Կենդալլը(crabstickz) և ՓիՋեյ Լիգուրին (KickthePj։
2013 թ-ի դեկտեմբերի տվյալներով Դենը իր YouTube-ի պաշտոնական էջում ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ և 160 միլիոնից ավել դիտումներ իր վիդեոների համար։
2013 թ-ի հունվարին Դենը և Ֆիլը դարձան BBC Radio 1 ներկայացուցիչներ կիրակնօրյա երեկոյան ժամանցային ծրագրի համար։ Նրանք նախկինում արդեն աշխատել էին ռադիոյի աշխատակազմի հետ՝ ներբեռնելով վիդեոներ YouTube-ի իրենց էջերում։ Dan and Phil on BBC Radio 1-ը երկժամյա ժամանցային ծրագիր է, որը բացարձակապես կառավարվում է ունկնդրողների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.