![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/%25D4%25B4%25D5%25A5%25D5%25B2%25D5%25B1%25D5%25B8%25D6%2582%25D5%25BF%25D5%25AB_%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6%25D6%2584.jpg/640px-%25D4%25B4%25D5%25A5%25D5%25B2%25D5%25B1%25D5%25B8%25D6%2582%25D5%25BF%25D5%25AB_%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6%25D6%2584.jpg&w=640&q=50)
Դեղձուտի վանք
From Wikipedia, the free encyclopedia
Դեղձուտի վանք, Հայ առաքելական եկեղեցու վանք Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից հարավ-արևմուտք, Աճարկուտ գյուղից 9 կմ հվ-ամ, անտառում, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին։ Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել 13-րդ դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները։
Արագ փաստեր Դեղձուտի վանք, Հիմնական տվյալներ ...
Դեղձուտի վանք | |
---|---|
![]() Դեղձնուտի վանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տավուշի մարզ, Աճարկուտ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարքի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | խոնարհված |
Ներկա վիճակ | կիսավեր |
Մասն է | Գյուղատեղի «Դեղձնուտ» |
Կազմված է | Գավիթ, Եկեղեցի, Եկեղեցի, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | Դեղնավարդագույն և բաց մոխրագույն կարծր, սրբատաշ քարեր |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել