![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Deborah_Kerr_in_colour_Allan_Warren.jpg/640px-Deborah_Kerr_in_colour_Allan_Warren.jpg&w=640&q=50)
Դեբորա Քեր
From Wikipedia, the free encyclopedia
Դեբորա Քեր (անգլ.՝ Deborah Kerr, սեպտեմբերի 30, 1921(1921-09-30)[1][2][3][…], Helensburgh, Շոտլանդիա - հոկտեմբերի 16, 2007(2007-10-16)[4][1][5][…], Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Թագավորը և ես» ֆիլմի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր։ Ստացել է պատվավոր «Օսկար», BAFTA մրցանակներ և Կաննի կինոփառատոնի պարգևներ։
Դեբորա Քեր | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 30, 1921(1921-09-30)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Helensburgh, Շոտլանդիա |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 16, 2007(2007-10-16)[4][1][5][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, բալետի պարող և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000039 |
Դեբորան վեց անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ որպես «Լավագույն դերասանուհի», սակայն ոչ մի անգամ չի հաղթել այդ անվանակարգում։ Այնուամենայնիվ, 1994 թվականին Ամերիկյան կինոակադեմիան նրան է հանձնել «Օսկարի» պատվավոր արձանիկը՝ «Ողջ կյանքի նվաճումների» համար։
Նրա ազգանվան շոտլանդական արտասանությունը հնչում է՝ որպես անգլերեն care բառը, բայց երբ նա սկսել է իր կարիերան Հոլիվուդում, պրոդյուսերները որոշել են, որ իր ազգանունը պետք է արտասանվի՝ որպես անգլերեն car։ Խառնաշփոթից խուսափելու համար Լուիս Բ. Մայերը նույնիսկ հորինել է «Kerr rhymes with Star!» ասույթը։