From Wikipedia, the free encyclopedia
Դատիս կամ Դատոս (հունարեն՝ Δάτης, Հին պարսկերեն՝ *Dātiya, Աքեմենյան էլամերեն՝ Da-ti-ya[1]), Աքեմենյան Պարսկաստանի բանակում ծառայած մար զորահրամանատար, որը Դարեհ I Մեծի հրամանատարներից էր։ Նա հունական գործերի փորձագետ էր և կապեր էր պահպանում հույն պաշտոնյաների հետ[1][2]։ Նա Արտափրենես Կրտսերի հետ միասին հիշատակվում է դեպի Հունաստան կազմակերպվող ներխուժման ղեկավար։ Նրա վաղ գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։
Դատիս | |
---|---|
Հին պարսկերեն՝ *Dātiya հուն․՝ Δάτης | |
Դատիսը Մարաթոնի ճակատամարտում Կալլիմաքոսի հետ կռվելիս | |
մ.թ.ա. 6-րդ դար - մ. թ. ա. 490 | |
Ծննդավայր | Մարաստան, Աքեմենյան տերություն |
Քաղաքացիություն | Աքեմենյան տերություն |
Կոչում | ադմիրալ |
Մարտեր/ պատերազմներ |
Դատիսը այն պարսից հրամանատարներից մեկն էր, որը պատասխանատու էր պարսից անմահների գնդով Նաքսոսի և Երետրիայի պաշարումների համար, որոնք տեղի են ունեցել մ․թ․ա․ 490 թվականին։ Նույն թվականին նա եղել է նաև Մարաթոնի ճակատամարտում պարսից զորքի հրամանատարը ընդդեմ աթենացիների։ Ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Դատիսը զոհվել է Մարաթոնի ճակատամարտում, և աթենացիները հրաժարվել են հանձնել նրա դիակը[2], սակայն դեպքերի ժամանակակից Հերոդոստոսը պնդում է, որ Դատիսը ողջ է մնացել ճակատամարտում[3]։
Դատիսը Արտափրենեսի հետ միասին է նշանակվել դեպի Հունաստան կատարվող արշավանքի հրամանատար, քանի որ Դարեհ I Մեծը որոշել էր Մարդոնիոսին ժամանակավոր հանգիստ տալ դեպի Թրակիա կատարված արշավանքի ժամանակ ստացված վիրավորման պատճառով։ Վերջինս մ․թ․ա․ 492 թվականին արշավել էր դեպի Հունաստան, սակայն տեղի ունեցած փոթորիկի արդյունքում կորցրել իր նավատորմի մեծ մասը և անհաջողություն կրելով՝ վերադարձել Ասիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.