![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Kochanowski_-_Psa%25C5%2582terz_Dawid%25C3%25B3w_%25281579%2529.jpg/640px-Kochanowski_-_Psa%25C5%2582terz_Dawid%25C3%25B3w_%25281579%2529.jpg&w=640&q=50)
Դավթի սաղմոսներ
1579 թվականին հրապարակված սաղմոսների գրքի լեհերեն թարգմանություն, պարաֆրազ, որի հեղինակն է Յան Կոչանովսկին / From Wikipedia, the free encyclopedia
Դավիթի սաղմոսներ (բնօրինակ լեհ.՝ Psałterz Dawidów)[1] կամ Դավթի սաղմոսարանը Յան Կոխանովսկու թարգմանությամբ (լեհ.՝ Psałterz Dawidowy przekładania Jana Kochanowskiego), Աստվածաշնչի Հին կտակարանի կանոնիկ գրքերից մեկի` սաղմոսների գրքի լեհերեն պարաֆրազ, բանաստեղծական թարգմանություն, որի հեղինակն է Յան Կոխանովսկին՝ լեհական վերածննդի ամենահայտնի լեհալեզու բանաստեղծը։ Այն տպագրվել է 1579 թվականին Կրակովի Լազար տպագրատանը[2][3]։
Արագ փաստեր Դավթի սաղմոսներ, Հեղինակ ...
Դավթի սաղմոսներ | |
---|---|
![]() Դավիթի սաղմոսարանի տիտղոսաթերթ | |
Հեղինակ | Յան Կոխանովսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն, սաղմոսարան և հրատարակություն |
Բնօրինակ լեզու | լեհերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Q11695154? |
Հրատարակված է | Jana Kochanowskiego dzieła polskie? |
Հրատարակման տարեթիվ | 1579 |
![]() |
Փակել
Կոխանովսկին, ինչպես և Արևմտյան Եվրոպայի ժամանակակիցները, որպես իր թարգմանության հիմք օգտագործել է Սաղմոսների գրքի լատիներեն թարգմանությունը։ Հին դասականներին լավ տիրապետելով` նա բնագրի աստվածաշնչյան ոգին համադրել է հույն և լատինական հեղինակների գրական նվաճումների հետ։