From Wikipedia, the free encyclopedia
Դառնալ Ջոն Լենոն (անգլ.՝ Nowhere Boy), 2009 թվականին նկարահանված բրիտանական կենսագրական ֆիլմ Ջոն Լենոնի պատանեկության տարիների մասին, որի ռեժիսորը Սեմ Թեյլոր Վուդն է։ Ֆիլմը հիմնված է Ջոն Լենոնի խորթ քույր Ջուլիա Բրեդի գրած գրքի վրա[8]։ Ֆիլմը թողարկվել է 2009 թվականի Լոնդոնի ֆիլմերի փառատոնի ժամանակ։
Դառնալ Ջոն Լենոն անգլ.՝ Nowhere Boy | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա և վավերագրական ֆիլմ |
Թվական | 2009 և դեկտեմբերի 8, 2010[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Թեյլոր-Վուդ[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Դուգլաս Ռեյ |
Սցենարի հեղինակ | Մեթ Գրինհալ |
Դերակատարներ | Աարոն Թեյլոր-Ջոնսոն[2][5][6][…], Քրիստին Սքոթ Թոմաս[2][5][6][…], Թոմաս Սանգստեր[2][6][7], Էն-Մարթի Դաֆ[5][7], Դևիդ Մորիսի[6][7], Ջոշ Բոլթ[6][7] և Օֆելյա Լովիբոնդ[6][7] |
Օպերատոր | Շեյմաս ՄակԳարվի |
Երաժշտություն | Ալիսոն Գոլդֆրափ |
Մոնտաժ | Լայզա Գանինգ |
Պատմվածքի վայր | Լիվերպուլ |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1955 թվականին։ Մահանում է Ջոնի քեռին՝ Ջորջ Սմիթը։ 5 տարեկանից Ջոնն ապրում է իր հորաքրոջ (ոչ արյունակից) հետ, ով տղային մեծացրել և դաստիարակել է հարազատ որդու նման։ Նրա մայրը՝ Ջուլիան, որդուն լքել է դեռ վաղ հասակում։ 15-ամյա Ջոնը շփվում է երկուսի հետ էլ, որոնք փորձում են արժանանալ Ջոնի սիրուն։ Հորաքույն ամեն կերպ փորձում է օգնել տղային ուսման մեջ, կյանքում վտանգավոր իրավիճակներից հեռու է պահում։ Այդ ամենին հակառակ, Ջոնի մայրը հայտնվում է միայն երիտասարդ տարիքում և փորձում ծանոթանալ ու մտերմանալ որդու հետ։
Լենոնը սովորում է ոչ շատ լավ, կնամոլի նման վազում է աղջիկների հետևից, հաճախ է հայտնվում կոնֆլիկտային իրավիճակներում։ Ընտանեկան վիճաբանություններից հոգնած՝ նա վերցնում է իր կիթառն ու սկսում երգեր գրել, իսկ ավելի ուշ Փոլ Մաքքարթնիի (Թոմ Սանգստեր) և Ջորջ Հարիսոնի (Սեմ Բելլ) հետ ստեղծում է երաժշտական խումբ։
Դերասան | Դեր |
---|---|
Աարոն Ջոնսոն | Ջոն Լենոն |
Թոմաս Սանգստեր | Փոլ Մաքքարթնի[9] |
Էնն Մարի Դաֆ | Ջուլիա՝ Ջոնի մայրը |
Քրիստին Սքոթ Թոմաս | Միմի՝ Ջոնի հորաքույրը |
Դեյվիդ Թրելֆալ | Ջորջ Տոգուդ Սմիթ |
Ջոշ Բոլթ | Պետե Շոթոն |
Օֆելիա Լովիբոնդ | Մարիա Քենեդի |
Ջեյմս Մայքլ Ջոնսոն | Շթան Պարկես |
Անժելիկա Ջոփլինգ | Ջուլիա Բայրդ |
Ջոշ Բոլթ | Պետե Շոթոն |
Դեյվիդ Մորիսի | Բոբի Դիքինս |
Էնդրյու Բուչն | Մայքլ Ֆիշվիք |
Ջեյմս Ջեք Բենթոն | Ռոդ Դեյվիս |
Ջեք ՄքԷլթոն | Էրիկ Գրիֆիթս |
Սեմ Բել | Ջորջ Հարիսոն |
Քրիստիան Բիրդ | Ջիմմի Թարբուք |
Քոլին Թյորնի | Ալթ Լենոն |
2010 թվականի փետրվարի 21-ին Լոնդոնի BAFTA մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն առաջադրվել է մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ»։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի համար պայքարում էին դերասանուհիներ Քրիստին Սքոթ Թոմասն ու Էնն Մարի Դաֆը։ Վերջինս ճանաչվել է British Independent Film Awards-ի մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան[10]։
Ֆիլմը մրցանակաբաշխության ընթացքում ոչ մի անվանակարգի և մրցանակի չի արժանացել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.