Դամասկոսի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դամասկոսի համալսարան (արաբ․՝ جامعة دمشق, Jāmi‘atu Dimashq), Սիրիայի ամենամեծ և ամենահին համալսարանը, որը գտնվում է Դամասկոսում, համալսարանական տարածքներ ունի Սիրիայի այլ քաղաքներում։ Հիմնադրվել է 1923 թվականին Բժշկագիտության դպրոցի (հիմնադրվել է 1903 թվականին) և Իրավագիտական ինստիտուտի (հիմնադրվել է 1913 թվականին) միավորման արդյունքում։ Մինչև 1958 թվականը կոչվել է «Սիրիայի համալսարան», սակայն Հալեպի համալսարանի հիմնադրումից հետո անվանումը փոխվել է։ Սիրիայում կան 9 հանրային և ավելի քան 10 մասնավոր համալսարաններ։
Դամասկոսի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1923 |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Դամասկոս |
Կայք | damascusuniversity.edu.sy(արաբ.) |
University of Damascus Վիքիպահեստում |
Դամասկոսի համալսարանն ունի մի քանի ֆակուլտետներ, բարձրագույն և միջանկյալ ինստիտուտներ, բուժքույրական դպրոց։ Ինստիտուտներից մեկը, որն արաբական աշխարհում ամենամեծ հաստատությունն է, մասնագիտացած է օտարերկրացիներին արաբերեն սովորեցնելու գործում[2]։
Յուրաքանչյուր համալսարանի պատմություն անբաժանելի է իր երկրի պատմությունից, քանի որ վերջինների իրադարձություններն ու ժամանակագրությունը մեծ դեր են խաղում պատմության մեջ։ Սիրիայի ժամանակակից պատմությունը իր հետքն է թողել Դամասկոսի համալսարանի վրա։ 1901 թվականին Դամասկոսում հաստատվել է Բժշկության դպրոցի հիմնադրումը։ Դամասկոսի համալսարանի հենք հանդիսացող դպրոցը բացվել է 1903 թվականին։ Այն ներառում էր բժշկագիտական և դեղագիտական մասնաճյուղեր, ուսուցման լեզուն թուրքերենն էր։ 1913 թվականին Բեյրութում բացվել է իրավաբանական դպրոցը, որտեղ ուսուցիչների մեծ մասը արաբներ էին, ուսուցման լեզուն՝ արաբերեն։ Այնուհետև այդ դպրոցը 1914 թվականին տեղափոխվել է Դամասկոս և Բժշկագիտական դպրոցը տեղափոխվել է Բեյրութ։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին իրավաբանական դպրոցը տեղափոխվել է Բեյրութ։ Դրանից հետո 1919 թվականին Դամասկոսում բացվել է Բժշկական ինստիտուտ (հունվարին) և իրավաբանական դպրոց (սեպտեմբերին)։
1923 թվականին Իրավագիտության դպրոցն անվանվել է Իրավագիտության ինստիտուտ և միավորվելով բժշկական ինստիտուտի, Արաբական միության և Արաբական ժառանգության կենտրոնի հետ՝ ձևավորեցին Սիրիայի համալսարանը։ 1926 թվականին Արաբական միությունն ու Արաբական ժառանգության կենտրոնն առանձնացել են այս կազմակերպությունից։
1928 թվականին հիմնադրվել է Բարձրագույն գրական ուսումնասիրությունների դպրոցը և անմիջապես միավորվել համալսարանի հետ։ 1929 թվականին այն դարձել է Գրականության դպրոց, որը փակվեց 1935/1936 թվականներին։
1958 թվականին ստեղծվել է նոր օրենք՝ կարգավորելու Միացյալ Արաբական Հանրապետության հյուսիսային և հարավային շրջանների բուհերի աշխատանքը, ինչի արդյունքում «Սիրիայի համալսարան» անվանումը փոխարինվեց «Դամասկոսի համալսարան» անվանումով և ստեղծվեց «Հալեպի համալսարան» կոչվող երկրորդ հյուսիսային համալսարանը[3]։
1959 թվականին Դամասկոսում ստեղծվել է գեղարվեստի քոլեջ, որը 1972 թվականին դարձել է Դամասկոսի համալսարանի մաս[4][5]։
Դամասկոսի համալսարանի Արաբերենի ինստիտուտը հայտնի է որպես ոչ-բնիկ արաբախոսների համար արաբերենի ուսուցման լավագույն կենտրոն։
Ուսումնասիրության տևողությունը երկու տարի է, ավարտական կուրսի ուսանողները ստանում են դիպլոմ։
Բաց ուսուցման կենտրոնն առաջարկում է աստիճաններ երեք մասնագիտությունների գծով՝
Դամասկոսի համալսարանի գրադարանն իր գործունեությունը սկսել է 1903 թվականին (բժշկական բյուրոյի հիմնադրումից ի վեր)[6]։ 2011 թվականի տվյալներով այն ունի ավելի քան 169000 կտոր գրականություն և 3830 ընթացիկ պարբերականներ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.