![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Kotovsky.jpg/640px-Kotovsky.jpg&w=640&q=50)
Գրիգորի Կոտովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգորի Իվանովիչ Կոտովսկի (ռուս.՝ Григорий Иванович Котовский, ռումիներեն՝ Grigore Kotovski, հունիսի 24, 1881(1881-06-24), Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1925(1925-08-06)[1], Գվարդեյսկոյե, Օդեսսայի շրջան, Օդեսսայի օկրուգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական և ռազմական գործիչ, Ռուսական քաղաքացիական պատերազմի մասնակից։
Գրիգորի Կոտովսկի | |
---|---|
ռուս.՝ Григорий Иванович Котовский | |
![]() | |
հունիսի 24, 1881(1881-06-24) - օգոստոսի 6, 1925(1925-08-06)[1] (44 տարեկան) | |
Ծննդավայր | Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Գվարդեյսկոյե, Օդեսսայի շրջան, Օդեսսայի օկրուգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոտովսկ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Հեծելազոր |
Ծառայության տարիներ | ![]() ![]() ![]() |
Կոչում | կորպուսի հրամանատար |
Հրամանատարն էր | Չեռվոնյան կազակության 17-րդ հեծելազորային դիվիզա և 2-րդ հեծելազորային կորպուս |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3f/Grigory_Kotovsky_after_his_death.jpg/320px-Grigory_Kotovsky_after_his_death.jpg)
1915 թվականից Բեսարաբիայում ղեկավարել է զինված գյուղացիների ջոկատ։ 1917 թվականից կռվել է ռումինական ճակատում։ 1918 թվականի հունվար-մարտին եղել է Տիրասպոլի ջոկատի, 1919 թվականի հուլիսից՝ 45-րդ հրաձգային դիվիզիայի բրիգադի հրամանատար։ Ի. Ցակիրի զորախմբի կազմում մասնակցել է Դնեստրից մինչև Ժիտոմիր ռազմերթին, 1919 թվականի նոյեմբերին 45-րդ դիվիզիայի հետ՝ Պետրոգրադի պաշտպանությանը։ 1920 թվականի հունվարից, որպես հեծյալ բրիգադի հրամանատար, կռվել է հարավում, Ուկրաինայում և խորհրդա-լեհական ճակատում։ 1920 թվականի դեկտեմբերից՝ 17-րդ հեծյալ դիվիզիայի պետ։ 1921 թվականին հեծյալ զորամասերով մասնակցել է հակախորհրդային ապստամբությունների դեմ արշավանքներին։ 1921 թվականի սեպտեմբերից՝ 9-րդ հեծյալ դիվիզիայի պետ, 1922 թվականի հոկտեմբերից՝ 2-րդ հեծյալ կորպուսի հրամանատար։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։ Սպանվել է 1925 թվականի օգոստոսի 6-ին՝ ոմն Մեյեր Զեյդերի կողմից։
Խորհրդային տարիներին Կոտովսկու անունով կոչել են մի շարք քաղաքներ։