Գրիգոր Խաչատուրի Բադալյան (հոկտեմբերի 14, 1955(1955-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր։ ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1997)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Գրիգոր Բադալյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Գրիգոր Բադալյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը։ 1984 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության գիտական կենտրոնում[1]։ 1993 թվականից Հայաստանի մանկական հակաուռուցքային հիմնադրամի նախագահ, 1994 թվականից՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, 1997 թվականից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր։ 1992-2001 թվականներին եղել ՝ ՀՀ առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գլխավոր մասնագետ[2], 2000 թվականից Հայկական հակաքաղցկեղային միության նախագահն է։ 1992-2011 թվականներին SIOP-ի շրջանակներում համաժողովների է մասնակցել Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իրանում, Իտալիայում, Անգլիայում և այլ երկրներում[3][4]։

Աշխատանքները վերաբերում են մանկական ուռուցքների (հատկապես չարորակ) ախտորոշման և բուժման հարցերին։

Անդամակցություն

  • Մանկական ուռուցքաբանների միջազգային ընկերության անդամ (1991-1997)
  • ՀՀ քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպության նախագահ (1993)
  • ՀՀ մանկական վիրաբույժների և անեսթեզիոլոգների ընկերակցության գործադիր-տնօրեն (1995)
  • Հայ ուռուցքաբանների ընկերակցության նախագահ (2000)
  • ՀՀ գիտության և կրթության նախարարության բժշկության գծով փորձագիտական հանձնաժողովի անդամ (2001)
  • Նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամի Մասնագետների կոմիտեի անդամ (2011)

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.