From Wikipedia, the free encyclopedia
Գրեյդի Դիանգանա (անգլ.՝ Grady Diangana, ապրիլի 19, 1998[1], Կինշասա, ԿԴՀ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Վեստ Հեմ Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Վեստ Բրոմվիչ Ալբիոնի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։
Դիանգանան Վեստ Հեմի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Անգլիա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Կինշասա, ԿԴՀ | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Վեստ Բրոմվիչ Ալբիոն (վարձավճարով Վեստ Հեմից) | ||
Համար | 29 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2018 | Վեստ Հեմ Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2018-ներկա | Վեստ Հեմ Յունայթեդ | 17 | (0) |
2019-ներկա | → Վեստ Բրոմվիչ Ալբիոն | 19 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-2019 | Անգլիա Մ20 | 3 | (0) |
2019-ներկա | Անգլիա Մ21 | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դիանգանան Վեստ Հեմ Յունայթեդի ակադեմիայի սան է[3][4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի մայիսի 14-ին։ 2018 թվականի հունիսի 14-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը 2 տարով[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Դիանգանան նշեց սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Մակլսֆիլդ Թաունի դեմ խաղում[6][7]։ Այս խաղում նա խաղադաշտ դուրս եկավ Վեստ Հեմի մեկնարկային կազմում և դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 8-0 հաշվով[8][9][10]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 29-ին՝ փոխարինելով Ֆելիպե Անդերսոնին Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[11][12]։ Նոյեմբերի 3-ին անգլիացին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարնլիի դեմ խաղում[13][14]։ 2019 թվականի հունվարի 18-ին Դիանգանան երկարաձգեց իր պայմանագիրը Վեստ Հեմի հետ մինչև 2025 թվականը[15][16][17][18]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[19]։
2019 թվականի օգոստոսի 8-ին Դիանգանան 1 տարվա վարձավճարով միացավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնին[20][21][22][23]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլուոլի դեմ խաղում[24][25]։ Իր առաջին գոլը Չեմպիոնշիպում խփեց օգոստոսի 17-ին՝ դուբլ ձևակերպելով Լուտոն Թաունի դեմ խաղում[26][27]։ Սեպտեմբերի 22-ին Դիանգանան 2 գոլային փոխանցում տվեց Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[28]։ Հոկտեմբերի 5-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցան հեղինակ դարձավ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[29][30]։ Նոյեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով Վեստ Բրոմվիչին հաղթել 2-0 հաշվով[31]։
Դիանգանան ներկայացրել է Անգլիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում՝ առաջին անգամ Մ20 հավաքական հրավիրվելով 2018 թվականի նոյեմբերին[32][33]։
2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[34]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 17 | 0 | 2 | 0 | — | 2 | 2 | 21 | 2 | |
Վեստ Բրոմվիչ (վարձավճար) | 2019–20 | Չեմպիոնշիպ | 19 | 5 | 0 | 0 | 1 | 0 | 20 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 36 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 41 | 7 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.