Գրեմմի տարվա երգի համար
From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ տարվա երգի համար (անգլ.՝ Grammy Award for Song of the Year), շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և դիրքերը չարթերում»[1]։ Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ «Տարվա երգ» (անգլ.՝ Song of the Year) անվանակարգը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը, ներառյալ «Լավագույն նոր արտիստ», «Տարվա ձայնագրություն» և «Տարվա ալբոմ» անվանակարգերը[2][3][4][5][6]։
Գրեմմի տարվա երգի համար | |
---|---|
Տեսակ | Գրեմմի և պարգևի աստիճան |
Մասն է | list of Grammy Award categories? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1959 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Կայք | grammy.com(անգլ.) |
«Տարվա երգ» (անգլ.՝ Song of the Year) մրցանակը շնորհվում է առանձին երգի կամ սինգլի համար, սակայն այն տրվում է երգի հեղինակին և երգահանին, ով առաջին անգամ է ստեղծել երգը։ Այդ իմաստով, «song» նշանակում է գրված, այլ ոչ ձայնագրված երգ, ինչպես «Տարվա ձայնագրություն» անվանակարգում[4][7]։
Սկսած 1960-ական թվականներից, հեղինակների համար ներառվել են առանձին ժանրային անվանակարգեր` «Լավագույն քանթրի երգ» (1965-ից), «Լավագույն ռոք երգ» (1992-ից), «Լավագույն R&B երգ», ինչպես նաև «Լավագույն ռեփ երգ» (2004-ից), «Լավագույն գոսպել երգ» (2006-ից), «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երգ» (2012-ից) և «Լավագույն ամերիկյան ռութ երգ»։