Գրեգ Օդեն
From Wikipedia, the free encyclopedia
Գրեգորի Ուեյն Օդեն կրտսեր (անգլ.՝ Gregory Wayne Oden, Jr., հունվարի 22, 1988(1988-01-22), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական[1]։ Մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» (2007–2012 թթ.) և «Մայամի Հիթ» (2012-2013 թթ.) ակումբներում։ Մեկ տարի անցկացրել է Օհայոյի նահանգային համալսարանի բասկետբոլային թիմում, որի կազմում գրավել է երկրորդ տեղը NCAA-ի առաջին դիվիզիայի տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում։
Գրեգ Օդեն Greg Oden | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 20 | |
Ի ծնե տրված անունը | Գրեգորի Ուեյն Օդեն կրտսեր Gregory Wayne Oden, Jr. | |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1988 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ | |
Ազգություն | ||
Հասակ | 213 սմ | |
Քաշ | 124 կգ | |
Դպրոց | «Լոուրենս Նորթ» ավագ դպրոց (Ինդիանապոլիս, Ինդիանա) | |
համալսարան | Օհայոյի նահանգային համալսարան (2006–2007) | |
Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն | ||
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2007–2012) Մայամի Հիթ (2012-2013) | ||
Մրցանակներ | ||
| ||
2007 թվականի հունիսի 28-ին անցկացված NBA-ի դրաֆթում Օդենն ընտրվում է առաջինը «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից՝ նախորդելով Քևին Դյուրանտին։ Տանելով ձախ ծնկի հետվիրահատական շրջան՝ Օդենն ամբողջությամբ բաց է թողնում 2007–2008 խաղաշրջանը և պրոֆեսիոնալ առաջնաելույթը կատարում 2008 թվականին։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով 2012 թվականի մարտին «Թրեյլբլեյզերսի» ղեկավարությունը խզում է Օդենի պայմանագիրը[2]։ 2013 թվականի օգոստոսի 7-ին «Մայամի Հիթը» պայմանագիր է կնքում Օդենի հետ[3][4]։ Մինչ «Մայամիում» հանդես գալը, Օդենն NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել էր 82 հանդիպում, ինչը հավասարազոր էր մեկ ամբողջական խաղաշրջանի։
2016 թվականի հոկտեմբերին Օդենը հայտարարեց բասկետբոլիստի կարիերայից վերջնականապես հեռանալու մասին[5]։