«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (անգլ.՝ The Grand Budapest Hotel), Ուես Անդերսոնի ֆիլմը՝ Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի ժամանակ[20][21], 2014 թվականի փետրվարի 6-ին, որտեղ նա հիացմունքով ընդունվեց ու արժանացավ ժյուրիի մրցանակին։ Կինոմամուլի ներկայացուցիչների մեծամասնությունը ֆիլմը դասում է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում, պարգևատրվել է մի շարք մրցանակներով։
Արագ փաստեր «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցանգլ.՝ The Grand Budapest Hotel, Երկիր ...
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց անգլ.՝ The Grand Budapest Hotel |
---|
|
Երկիր | ԱՄՆ[1][2][3][…]
Գերմանիա[2][3][4] |
---|
Ժանր | կինոկատակերգություն, դրամա, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, քրեական ֆիլմ և տրագիկոմեդիա |
---|
Թվական | փետրվարի 6, 2014[5][6][7], մարտի 6, 2014[8], մարտի 20, 2014[9][10], մարտի 7, 2014[7] և մարտի 14, 2014[7] |
---|
Լեզու | անգլերեն[1] |
---|
Ռեժիսոր | Ուես Անդերսոն[3] |
---|
Պրոդյուսեր | Ուես Անդերսոն, Սքոթ Ռուդին, Սթիվեն Մ․ Ռեյլս, Ջերեմի Դոուսոն, Քրիստոֆ Ֆիսեր, Հենինգ Մոլֆենթեր և Կառլ Ուոեբքեն |
---|
Սցենարի հեղինակ | Ուես Անդերսոն, Ստեֆան Ցվայգ[11][12] և Ուգո Գինես[11][12] |
---|
Դերակատարներ | Ռեյֆ Ֆայնս[13], Թոնի Ռևոլորի[13], Սիրշա Ռոնան[13], Էդվարդ Նորթոն[13], Ջուդ Լոու[13], Օուեն Ուիլսոն[13], Թիլդա Սուինթոն[13], Ուիլեմ Դեֆո[13], Բիլ Մյուրեյ[13], Էդրիան Բրոուդի[13], Ջեֆ Գոլդբլյում[13], Հարվի Քեյթել[13], Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ[13], Թոմ Ուիլկինսոն[13], Մաթյո Ամալրիկ[13], Ջեյսոն Շվարցման[13], Լեա Սեյդու[13], Բոբ Բալաբան[13], Ֆլորիան Լուկաս[13], Կառլ Մարկովից[13], Լարրի Փայն[13], Ջիզելդա Վոլոդի[13], Նիլ Հաֆ[13], Ֆիշեր Սթիվենս[13], Ուոլես Վոլոդարսկի[13], Ուորիս Ալուալիա[13], Բեռնարդ Կրեմսեր, Շտեֆեն Շոյման[13], Դանիել Շտայներ[13], Հենդրիկ ֆոն Բուլցինգշլովեն[13], Լիզա Կրեյցեր[13], Միլթոն Ուելշ[13], Միքայելա Կասպար[13], Սաբինա Ուրիգ[13], Հեյկե Հանոլդ-Լինչ[13], Գոլո Յուլեր[13], Կլաուդիա Յանգ[13], Մայքլ Բենթին[13], Մաթիաս Մաչկե[13], Լուկաս Հեդջես[13], Ֆիլիպ Սոնտագ[13], Հանս Մարտին Շտիր[13], Գեորգ Տրիֆոն[13], Գաբրիել Ռաշ[13], Հանս Վեգեներ, Մարկո Դիռլիխ[13], Ֆոլկեր Միխալովսկի[13] և Ռայներ Ռեյներս[13] |
---|
Օպերատոր | Ռոբերտ Յոմեն[14][15][16] |
---|
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
---|
Մոնտաժ | Բառնի Փիլինգ |
---|
Պատմվածքի վայր | Կարպատյան լեռներ |
---|
Նկարահանման վայր | Կրակով և Գերմանիա |
---|
Կինոընկերություն | American Empirical Pictures, Babelsberg Film GmbH[3], TSG Entertainment և Indian Paintbrush |
---|
Տևողություն | 99 րոպե[17] |
---|
Բյուջե | 25 000 000 $[18] |
---|
Շահույթ | 173 082 189 $[18] և 59 301 324 $[19] |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Grand Budapest Hotel Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմի առաջին թրեյլերը, որը «սպանություն, վրեժ, սեր ու արկածներ» էր խոստանում, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին[22]։ Դեկտեմբերի 19-ին հրապարակվեց երկրորդ տեսահոլովակը, որը ցույց էր տալիս «ավելի քան տասնյակ էկսցենտրիկ հերոսներ 90 վայրկյանում»[23], ինչպես նաև ետնանկար, որում պատկերված են հիմնական գործող անձինք[24]։
Ֆիլմի ավարտական տիտրերում գրված է, որ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է Ստեֆան Ցվեյգի ստեղծագործություններով (ֆիլմարտադրողները ներկայացնում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սրտի անհամբերություն», «Երեկվա աշխարհ։ Եվրոպացու գրառումները», «Քսանչորս ժամ կնոջ կյանքից»)[25]։