Գվադալախարա (իսպ.՝ Guadalajara,
[ɡwaðalaˈxaɾa]), քաղաք Մեքսիկայում, Խալիսկո նահանգի մայրաքաղաքը։ Հիմնադրվել է 1542 թվականին։ Գտնվում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան մասում։ Քաղաքը հայտնի է որպես «Արևմուտքի մարգարիտ» (իսպ.՝ La Perla del Occidente) և «Վարդերի քաղաք» (իսպ.՝ Ciudad de las Rosas)։ Բնակչությունը կազմում է 1495189 մարդ, Մեքսիկայի 4-րդ ամենաշատ բնակչություն ունեցող համայնքն է[2]։ Գվադալախարայի կազմում ներառված են յոթ համայնքներ, որոնց բնակչությունը, ըստ 2009 թվականի տվյալների, կազմել է 4,328,584 մարդ, Մեխիկոյից հետո երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող համայնքն է[3][4] և երկրորդ խիտ բնակեցվածը Մեքսիկայում[5]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել
Բնակչության թվով և ՀՆԱ-ով Լատինական Ամերիկայի 10-րդ քաղաքն է[6][6][7]։ Քաղաքի անվանումը եկել է իսպանական Գվադալախարա քաղաքի անունից, որն իր հերթին անդալուսական արաբերենից wād(i) l-ḥijāra (واد الحجارة կամ وادي الحجارة), նշանակում է «քարերի գետ/հովիտ»[8]։ Տնտեսության հիմքն է կազմում արդյունաբերությունը, որը հիմնված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Կան նաև տեքստիլ, սննարդյունաբերության և այլ ավանդական արտադրություններ։