Գուրբանգուլի Բերդիմուհամեդով
Թուրքմենստանի նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Գուրբանգուլի Բերդիմուհամեդով (թուրքմ.՝ Gurbanguly Mälikgulyýewiç Berdimuhamedow, հունիսի 29, 1957(1957-06-29)[1][2], Բաբարափ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), կրում է Արկադագ տիտղոսը (թուրքմ.՝ Arkadag՝ «հովանավոր»[3]), Թուրքմենստանի պետական և քաղաքական գործիչ, Թուրքմենստանի նախագահ 2007 թվականի փետրվարի 14-ից (2006 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2007 թվականի փետրվարի 14-ը պաշտոնակատար), Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահ, բանակի գեներալ՝ կոչումով Թուրքմենստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Գուրբանգուլի Բերդիմուհամեդով | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան (1979) |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր և բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ատամնաբույժ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 29, 1957(1957-06-29)[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Բաբարափ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Թուրքմենստան |
Հայր | Mýalikguly Berdimuhamedow? |
Ամուսին | Ogulgerek Berdimuhamedowa? |
Զավակներ | Սերդար Բերդիմուհամեդով |
Պարգևներ | |
Փակել
Ունի բժշկական և տնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ, Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Թուրքմենստանի դեմոկրատական կուսակցության նախագահ 2007-2013 թվականներին[4]։