From Wikipedia, the free encyclopedia
Գուտենբերգի Աստվածաշունչ (գերմ.՝ Gutenberg-Bibel), Աստվածաշնչի առաջին հրատարակությունը՝ իրագործված գերմանացի հրատարակիչ Յոհաննես Գուտենբերգի կողմից 1452 և 1454 թվականների միջև Մայնց քաղաքում։ Հայտնի է նաև «42 տողանի Աստվածաշունչ» (B42) անվամբ և համարվում է եվրոպական գրահրատարակչության երախայրիքը։
Գուտենբերգի Աստվածաշունչ Gutenberg-Bibel | |
---|---|
Անվանվել է | Յոհան Գուտենբերգ[1] |
Տեսակ | հրատարակություն և editio princeps? |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | Վուլգաթա |
Հրատարակման վայր | Մայնց |
Հրատարակիչ | Յոհան Գուտենբերգ |
Հրատարակման տարեթիվ | 1450 |
Gutenberg Bible Վիքիպահեստում |
Յոհաննես Գուտենբերգն իր հրատարակության համար հիմք է ընդունել Աստվածաշնչի դեռև 4-րդ դարում Հիերոնիմոսի կողմից կատարված լատիներեն թարգմանությունը՝ Վուլգաթան, որի կիրառումը պաշտոնապես ամրագրված էր Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում։
Գուտենբերգի Աստվածաշունչը բաղկացած է երկու հատորից։ Առաջին հատորը բաղկացած է 648 էջից և պարունակում է Հին Կտակարանի մեծ մասը, իսկ երկրորդ հատորը ունի 634 էջ և բովանդակում է Հին Կտակարանի մարգարեական գրքերն ու Նոր Կտակարանն ամբողջությամբ[2]։ Գրքի ամեն մի էջն ունի 19,5 × 29 ձևաչափը և բաղկացած է երկու 42 տողանի սյունակներից։ Հրատարակության համար տառատեսակ է ընտրված Գոթական գրի Տեքստուրա տեսակը, որը մեծ տարածում ուներ այդ ժամանակ Գերմանիայում և հիմնականում կիրառվում էր ծիսական գրքերում, քանի որ այս տառատեսակի խոշոր և հստակ գծագրումն ապահովում էր նրա տեսանելիությունն անգամ վատ լուսավորված միջավայրում։
Ամբողջ աշխարհում այժմ առկա է Գուտենբերգի Աստվածաշնչի 49 օրինակ[3], որոնցից սակայն միայն 21-ն են ամբողջական։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.