From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Գուստավ Էյֆել (ֆր.՝ Alexandre Gustave Eiffel, դեկտեմբերի 15, 1832[3][4][5][…], Դիժոն[1] - դեկտեմբերի 27, 1923[3][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[8]), ֆրանսիացի ճարտարագետ-շինարար։ Կառուցել է կամուրջներ, ուղեկամուրջներ և այլ կառույցներ՝ լայնորեն կիրառելով մետաղական կոնստրուկցիաներ։ Մասնակցել է Պանամայի ջրանցքի կառուցմանը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի կառուցողը նույնպես նա է։ Այն կառուցել է 1889 թվականին։ Էյֆելը նաև Նյու Յորքի Ազատության արձանի համար կրող կոնստրուկցիա է նախագծել։
Գուստավ Էյֆել ֆր.՝ Gustave Eiffel | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Alexandre Gustave Bonickhausen dit Eiffel[1][2] |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1832[3][4][5][…] |
Ծննդավայր | Դիժոն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1923[3][6][7][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[8] |
Կրթություն | Փարիզա Կենտրոնական դպրոց և Սենտ Բարբի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Գարաբի Վիադուկ, Pont métallique sur l'Adour?, Էյֆելյան աշտարակ, Ազատության արձան և Maria Pia Bridge? |
Պարգևներ | |
Անդամություն | Société d'encouragement pour l'industrie nationale?[9] |
Gustave Eiffel Վիքիպահեստում |
Գուստավ Էյֆելը ծնվել է Կոտ դ՛Օր դեպարտամենտում։ Եղել է Ալեքսանդր Էյֆելի և Կատրին Մելինիի (օրիորդական ազգանուն՝ Մոնյոզ) առաջին երեխան[10]։ Նա Ժան Ռենե Բյոնիկհաուզենի սերդից էր, ով ներգաղթել էր գերմանակ Մարմագեն քաղաքից և հաստատվել Փարիզում 19-րդ դարի սկզբին։ Բյոնիկհաուզենի ժառանգներից երեքը՝ Ժորժ Էժեն Օսմանը Ժակոմ Գիտորֆոմը և Գուստավ Էյֆել փոխել են Փարիզի կերպարը([11]։ Էյֆել ազգանունը ընտանիքը վերցրել է որպես հիշեցում հարազատ Էյֆել լեռների (գերմաներեն հնչում է Այֆել)։ Չնայած ընտանիքը օգտագործում էր Էյֆել ազգանունը, բայց Գուստավը գրանցված էր Բյոնիկհաուզեն ազգանունով[12] և պաշտոնապես մինչև 1880 թվականը այն չի փոխել[13]։
Էյֆելը սովորել է Թագավորական լիցեյում։ Բարձր դասարաններում դժվարանալով մասնավոր դասերի է հաճախում և հանձնում բակալավրի քննություններ բնական և հումանիտար գիտություններից։
Փարիզում տեխնիկական համալսարանների դժվար քննություններին պատրաստվելու համար Գուստավը ընդունվում է Սեն Բարբ Քոլեժ։ Նրան ձգում էր Պոլիտեխնիկ դպրոցը, բայց դասատուները գտնում էին, որ նա այնտեղ ընդունվելուն պատրաստ չէ, և Գուստավը ընդունվում է Փարիզի արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցը։ Երկրորդ կուրսից մասնագիտանում է քիմիայի գծով և ավարտում դպրոցը 1855 թվականին[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.