շվեդ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Գունար Ասպլունդ (շվեդ.՝ Erik Gunnar Asplund, սեպտեմբերի 22, 1885[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - հոկտեմբերի 20, 1940[1][2][3][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5]), շվեդ ճարտարապետ, ով Ալվար Աալտոյի հետ զուգահեռ անցում կատարեց հյուսիսային նեոկլասիցիզմից մինչև ֆունկցիոնալիզմ[6]։
Գունար Ասպլունդ շվեդ.՝ Erik Gunnar Asplund | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1940[1][2][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[5] |
Կրթություն | Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Աշխատավայր | Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Skogskapellet? |
Gunnar Asplund Վիքիպահեստում |
Ասպլունդի կարևորագույն նախագծերից է Ստոկհոլմի գրադարանի շենքը, որի շինարարությունն իրականացվել է 1924 և 1928 թվականների միջև։ Իր տեսքով սա մոդեռնի տարրերով, ժամանակակից հյուսիսային կլասիցիզմի տիպիկ օրինակ է։ 1927 թվականին Ասպլունդը մասնակցեց նաև Վիբորգի քաղաքային գրադարանի նախագծերի մրցույթին, որտեղ հաղթող ճանաչվեց ֆինն ճարտարապետ Ալվար Աալտոն, որը Ասպլունդին համարում էր իր ուսուցիչը և նախակարապետը[7]։
Մինչև 1930 թվականը, երբ Ստոկհոլմում կայացավ միջազգային ցուցահանդես, Ասպլունդը նախագծում էր խիստ և համապարփակ շինություններ, նվազագույն հարդարմամբ (Ստոկհոլմի քաղաքային գրադարան, 1924-1927 թվականներ)։ 1930-ական թվականներին նրա ստեղծագործությունների շեշտադրումը տեղափոխվեց ֆունկցիոնալիզմի վրա՝ պահպանելով դասական հավասարակշռությունը (Ստոկհոլմի մանրէաբանական ինստիտուտ, 1933-1937 թվականներ)։ 1931 թվականից եղել է Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր[8]։
Ասպլունդի ստեղծագործության մասին առավել ամբողջական պատկերը ներկայացված է Ստոկհոլմի Անտառային գերեզմանատան համալիրում, որի վրա նա աշխատել է Սիգուրդ Լևերենցի հետ միասին սկսած 1915 թվականից (այժմ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում)։ Լևերենցի հետ միասին Ասպլունդը պատասխանատու է եղել 1930 թվականի համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետական ձևավորման համար։ Չնայած կառուցված տաղավարների ժամանակավոր բնույթին, դրանց ոճը (ապակուց և պողպատից մոդեռն) իր անհերքելի ազդեցությունն է թողել 20-րդ դարի ճարտարապետության զարգացման վրա։ Մասնավորապես, նույն Ալվար Աալտոն, ստանալով Տուրկուի ցուցահանդեսային տաղավարների նախագծի պատվերը, հատուկ եկել է Ստոկհոլմ՝ տեսնելու աշխատանքների ոճն ու ուղղվածությունը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.