Գուլագ
From Wikipedia, the free encyclopedia
Գուլագ (ռուս.՝ ГУЛаг, ռուսերենից թարգմանաբար՝ Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն ռուս.՝ Главное управление лагерей и мест заключения[1]), ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռուս.՝ НКВД, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության ստորաբաժանում, որը 1934-1960 թվականներին իրականացնում էր զանգվածային բռնի ազատազրկման և կալանավորման վայրերի ղեկավարումը[2]։