From Wikipedia, the free encyclopedia
Վիր Գորդոն Չայլդ (անգլ.՝ Vere Gordon Childe, ապրիլի 14, 1892[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4] - հոկտեմբերի 19, 1957[1][2][3][…], Blackheath, City of Blue Mountains, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4]), ավստրալիացի հնագետ, Բրիտանական ակադեմիայի անդամ (1940 թվականից), Լոնդոնի համալսարանի հնագիտության համալսարանի տնօրեն (1946-1956)։
Գորդոն Չայլդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1892[1][2][3][…] Սիդնեյ, Ավստրալիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1957[1][2][3][…] (65 տարեկան) Blackheath, City of Blue Mountains, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[4] ինքնասպանություն |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դասական բանասեր, նախապատմության ուսումնասիրող, համալսարանի դասախոս, արհմիութենական գործիչ և գրադարանավար |
Հաստատություն(ներ) | Էդինբուրգի համալսարան, UCL Institute of Archaeology? և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
Գործունեության ոլորտ | Prehistoric Europe? և prehistoric archaeology? |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ալմա մատեր | Սիդնեյի համալսարան[4] և Թագավորական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] |
Եղել է գիտական ղեկավար | Isobel Smith? |
Պարգևներ | |
Կուսակցություն | Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն |
V. Gordon Childe Վիքիպահեստում |
Պեղումներ է կատարել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Օրկնեյան կղզիներում։ Հիմնական աշխատություններում (վերաբերում են Եվրոպայի և Արևելքի հնագույն պատմությանը) հենվելով սովետական հետազոտողների աշխատությունների վրա՝ առաջարկել է պատմական երևույթների մատերիալիստական հիմնավորում։ Հակադրվել է մշակութային փոփոխությունները ժողովուրդների վերաբնակեցումներով բացատրող «միգրացիոնիզմի տեսությանը»։ Ուսումնասիրել է երկրագործության առաջացումն ու զարգացումը («նեոլիթյան հեղափոխություն»), անցումը հին քարի դարի յուրացնող տնտեսությունից նոր քարի դարի արտադրող տնտեսությանը։ Հասարակության առաջընթացի հիմնական գործոնը համարել է տնտեսության աստիճանական զարգացումը, պետականության ծագման խնդիրը հանգեցրել քաղաքների առաջացման մասին հարցին («քաղաքային հեղափոխություն»)՝ նվազ ուշադրություն հատկացնելով հասարակական հարաբերություններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.