![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/BalzacGobseck01.jpg/640px-BalzacGobseck01.jpg&w=640&q=50)
Գոբսեկ
From Wikipedia, the free encyclopedia
Գոբսեկ (ֆր.՝ Gobseck), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի պատմվածքը։ Ներառված է հեղինակի «Մարդկային կատակերգություն» երկերի ժողովածուում։ Վեպը գրվել է 1830 թվականին։
Արագ փաստեր Գոբսեկֆր.՝ Gobseck, Հեղինակ ...
Գոբսեկ ֆր.՝ Gobseck | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | վիպակ |
Մասն է | «Մասնավոր կյանքի տեսարաններ» |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Անաստազի դե Ռեստո, մետր Դերվիլ և Ժան-Էսթեր վան Գոբսեկ |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Béatrix? |
Հաջորդ | Երեսնամյա կինը |
Երկիր | ![]() |
Հրատարակված է | Մարդկային կատակերգություն |
Հրատարակման տարեթիվ | 1830 |
Թարգմանիչ հայերեն | Վ. Միքայելյան[1] |
Փակել
Վեպն սկսվում Բալզակի հետևյալ խոսքերով, որն ուղղված է իր նախկին դասընկերոջը՝
![]() |
Բարոն Բոռշու դը Պանսենին Վանդոմի սաներից, կարծեմ, միայն մենք ենք, որ իրար ենք հանդիպում գրականության ասպարեզում, մենք, որ փիլիսոփայությամբ էինք զբաղվում այն տարիքում, երբ պետք էր միայն De Viris-ով զբաղվեինք («Հռչակավոր մարդկանց մասին» վերնագրով գիրք` նվիրված մեծ մարդկանց կենսագրություններին` կազմված հռոմեական պատմաբան Կոռնել Նեպուրի կողմից մ.թ.ա. առաջին դարում)[1]։ Ահա այն աշխատությունը, որ ես գրում էի, երբ մենք նորից տեսանք իրար, երբ դու զբաղված էիր գերմանական մասին գեղեցիկ աշխատությունները գրելով։ Այսպիսով` մենք երկուսս էլ չենք վրիպել մեր կոչումից։ Ուստի և դու նույնքան հաճույք պիտի զգաս քո անունն այստեղ տեսնելով, ինչքան հաճույք զգացել է այն գրելով քո նախկին դասընկեր դը Բալզակը։ | ![]() |