Գիորգի Չիտաիա
From Wikipedia, the free encyclopedia
Գիորգի Չիտաիա (վրաց.՝ გიორგი ჩიტაია, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890, Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1986(1986-08-24)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ազգագրագետ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1969), Թբիլիսիի բացօթյա ազգագրական թանգարանի հիմնադիր։ Հետազոտել է վրացիների և կովկասյան այլ ժողովուրդների ծագումնաբանություն-ազգաբանությունը, նյութական ու հոգևոր մշակույթը, ուսումնասիրել Հարավային Կովկասի հողագործական համակարգերն ու գործիքները, ինչպես նաև գյուղական ճարտարապետությունը։ Միաժամանակ զբաղվել է ազգագրության ընդհանուր հիմնահարցերով, մշակել ազգագրական հետազոտությունների ընդհանուր մեթոդաբանություն։
Արագ փաստեր Գիորգի Չիտաիա վրաց.՝ გიორგი ჩიტაია, Ծնվել է ...
Գիորգի Չիտաիա վրաց.՝ გიორგი ჩიტაია | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890 |
Ծննդավայր | Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 24, 1986(1986-08-24)[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ և Քյոնիգսբերգի համալսարան |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | մարդաբան և ազգագրագետ |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Փակել