![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Gilbert_Stuart_Selfportrait.jpg/640px-Gilbert_Stuart_Selfportrait.jpg&w=640&q=50)
Գիլբերտ Ստյուարտ
From Wikipedia, the free encyclopedia
Գիլբերտ Չարլզ Ստյուարտ (անգլ.՝ Gilbert Charles Stuart, դեկտեմբերի 3, 1755(1755-12-03)[1][2][3][…], Նորթ Քինգսթաուն, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ[4] - հուլիսի 9, 1828(1828-07-09)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[5][4]), ամերիկացի գեղանկարիչ։ Սովորել է Կոսմո Ալեքսանդերի մոտ (1769 թվականից)։ 1773-1792 թվականներին ապրել և ստեղծագործել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։
Արագ փաստեր Գիլբերտ ՍտյուարտGilbert Charles Stuart, Ի ծնե ...
Գիլբերտ Ստյուարտ Gilbert Charles Stuart | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Gilbert Charles Stuart |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1755(1755-12-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նորթ Քինգսթաուն, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հուլիսի 9, 1828(1828-07-09)[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ[5][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և դիմանկարիչ |
Ոճ | նեոդասականություն[6] |
Ժանր | դիմապատկեր[4] և դիմանկար[7] |
Ուշագրավ աշխատանքներ | John Jones of Frankley?, Mrs. Stephen Peabody? և Լանսդաունյան դիմանկար |
Ուսուցիչ | Cosmo Alexander?[7] |
Աշակերտներ | Thomas Sully?[8] |
Հայր | Gilbert Stuart, Sr.? |
Մայր | Elizabeth Stuart?[9] |
Զավակներ | Ջեյն Ստյուարտ[10] |
Գիլբերտ Ստյուարտ Վիքիքաղվածքում | |
![]() |
Փակել
Ստյուարտն ամերիկյան դիմանկարչության հիմնադիրներից է։ Նրա լավագույն դիմանկարներին («Չմշկասահորդ» (Ու. Դրանտի դիմանկարը), 1782, «Ջ․ Վաշինգտոն», 1795, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն) բնորոշ են հոգեբանական խոր վերլուծությունը, խստորոշ ճշմարտացիությունը և բնութագրման բնականությունը։