Կոլորադոյի վտակ From Wikipedia, the free encyclopedia
Գիլա (անգլ.՝ Gila River), գետ ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Կոլորադո գետի վտակը։ Երկարությունը կազմում է 1044 կմ[2]։
Գիլա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1044 |
Ավազանի մակերես | 150 737 կմ² |
Ջրի ծախս | 172 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սիերա շրջան |
Գետաբերան | Կոլորադո |
Գետաբերանի տեղակայում | Յումա, Արիզոնա |
Բարձրություն | 36[1] մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Agua Fria River?, Salt River?, San Francisco River?, Santa Cruz River?, San Pedro River?, Eagle Creek? և Hassayampa River? |
Երկիր | ԱՄՆ |
Երկրամաս | Արիզոնա, Նյու Մեքսիկո |
Ջրահավաք | Gila River basin? |
Սկիզբ է առնում Սերա շրջանում, որը գտնվում է Նյու Մեքսիկո նահանգի հարավում և սկզբում հոսում է հարավարևմտյան ուղղությամբ, իսկ հետո Արիզոնա նահանգի տարածքով՝ արևմտյան։ Այն բանից հետո, երբ գետը հոսում է մի քանի խնձահովիտների միջով՝ երկայնությամբ անցնում է Գիլա լեռնաշղթայի հարավային ծայրամասով, որի վրա գտնվում է Քուլիջ ամբարտակը, որն էլ կազմավորում է Պերիդոտ քաղաքի հարավային մասում գտնվող Սան Կառլոս ջրամբարը։
Գետը լեռներից իջնում է Ֆինիքսի հարավարևելյան մասում գտնվող հովիտով, որից արևմուտք գտնվող տարածքում գետը կտրուկ Գիլա-Բենդ լեռնաշղթայի միջով պտույտ է կատարում հարավային ուղղությամբ, իսկ հետո նորից այդպես կտրուկ պտույտ է կատարում՝ արևմուտք, այս անգամ էլ անցնել Յումա շրջանի տարածքին պատկանող Գիլա լեռնաշղթայի միջով։ Յումա քաղաքում գետը թափվում է Կոլորադո գետը՝ Մեքսիկային արդեն սահմանակից վիճակում։
Գետն ունի վտակներ, որոնցից ավելի նշանակալից են հետևյալները. Սան Ֆրանսիսկո, Սան Պեդրո, Սոլտ և Ագուա Ֆրիա[3]։ Համարյա գետի ավազանի ամբողջ տարածքը, բացառությամբ վերին մասում գտնվող Սան Պեդրոյի և Սանտա Կրուզի, գտնվում է ԱՄՆ-ի տարածքում։ Արիզոնա նահանգում գտնվում է ավազանի 91,5 % (138 000 կմ²), Նյու Մեքսիկոյում՝ 5,7 % (8500 կմ²), իսկ Մեքսիկայի բաժին է հասնում ընդամենը ավազանի 2,8 % (4200 կմ²)[4][5]։
Առաջին իսպանացի ճանապարհորդների Գիլա գետի ափերի միջով այցելությունների ժամանակ տեղի վայրերում ապրում էր հնդկացիական պիմա ցեղը։ Հայտնի տեսությունը պնդում է, որ Գիլա բառը հանդիսանում է Hah-quah-sa-eel բառի իսպանական հապավում, որը յումա լեզվից թարգմանաբար նշանակում է «վազող աղի ջուր»[6]։ Պիմա ցեղի ավանդական ապրելակերպը խորապես կապված է եղել գետի հետը, որը բացի ամենից նաև սուրբ էր համարվում։ Խոխոկամ հնդկացիական քաղաքակրթույթունը, որը ապրում էր Սոլտի և Գիլայի մոտակա շրջաններում 600-ից 1450-ական թվականներին, օգտագործելով գետից ստացվող ոռոգումը՝ զբաղվում էր մեծ մասամբ հողագործությամբ։ Ոռոգման նպատակներով հնդկացիական ցեղը ընդհանուր առմամբ փորել էր ավելին քան 320 կմ ջրանցք[7]։
Առաջին եվրոպացին, որը տեսել է Գիլա գետը, հավանաբար եղել է իսպանացի հետախույզ և միսիոներ Խուան-դե-լա-Ասունսոնը։ Ասունսոնը հասել է գետին 1538 թվականին գետի վտակներից մեկի միջով դեպի հյուսիս կատարած ճանապարհորդությունից անմիջապես հետո (Սան Պեդրո կամ Սանտա Կրուզ)[8][9]։
1848 թվականին սահմանված Գվադալուպե-Իդալգոյի համաշխարհային պայմանագրի արդյունքում Գիլա գետը անցնում էր ԱՄՆ-ի Մեքսիկայի սահմանների միջով։ Իսկ ըստ 1853 թվականի Գադսենի գնման՝ ամերիկյան տարածքը ընդլայնվում է Գիլա գետի հարավային ափային հողակտորների միացմամբ։ Գիլա գետի թափվելու վայրում կազմվել է Կալիֆորնիա նահանգի հարավային սահմանը։ 1871 թվականից սկսած Գիլա գետի հովտում բնակություն են հաստատում մորմոնները, որոնք այդ տարածքներում կազմավորել էին նվազագույնը 6 խոշոր բնակության կետեր[10]։
Միակ խոշոր ամբարտակը Գիլա գետի վրա հանդիսանում է Քուլիջը, որը Արիզոնա նահանգի Գլոբ քաղաքից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Ամբարտակի կառուցման հետ կապված գետի վրա կազմավորվել է Սան Կառլոս ջրանցքը։ Պեինտիդ Ռոկ ամբարտակը՝ կառուցված Գիլա գետի վրա օգտագործվում է գետային հոսքի կարգավորման համար։ Քուլիջ և Պեինտիդ Ռոկ ամբարտակների միջև կառուցվել են մի քանի ոչ այնքան մեծ բացատար ամբարտակներ։ Կան նաև մի քանի ամբարտակներ արդեն Գիլա գետի վտակների վրա։
Գետի համակարգում կա շուրջ 36 տեսակի ձուկ[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.