![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Deutscher_Idealismus.jpg/640px-Deutscher_Idealismus.jpg&w=640&q=50)
Գերմանական իդեալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական իդեալիզմ, փիլիսոփայական շարժում, որն առաջացել է Գերմանիայում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին։ Այն ձևավորվել է 1780-90-ական թվականներին Իմանուիլ Կանտի աշխատության արդյունքում[1] և սերտորեն կապված էր ինչպես ռոմանտիզմի, այնպես էլ Լուսավորության դարաշրջանի հետ:Կանտից հետո գերմանական իդեալիզմի շրջանը հայտնի է նաև որպես հետկանտյան իդեալիզմ կամ պարզապես հետկանտականություն[2]։ Ընդունված է գերմանացի իդեալիստներին բաժանել երկու խմբի։ Մի խումբը կանտական իդեալիստներ՝ կապված Կանտի և Ֆիխտեի հետ, և բացարձակ իդեալիստների՝ կապված Շելինգի և Հեգելի հետ[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Deutscher_Idealismus.jpg/320px-Deutscher_Idealismus.jpg)