Գերմանական թանգարան (Մյունխեն)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches Museum von Meisterwerken der Naturwissenschaft und Technik, անգլ.՝ German Museum of Masterpieces of Science and Technology)), թանգարան Մյունխենում, Գերմանիայում, աշխարհի ամենամեծ գիտության և տեխնոլոգիաների թանգարանը, որն ունի մոտավորապես 28.000 ցուցանմուշներ գիտության և տեխնոլոգիաների 50 ոլորտներից[4]։ Յուրաքանչյուր տարի այն ունենում է ավելի քան 1.5 միլիոն այցելու։
Գերմանական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, տեխնոլոգիայի թանգարան, գիտության թանգարան և համակարգչային թանգարան |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Ludwigsvorstadt-Isarvorstadt?[1] |
Կազմված է | Archives of the German Museum?, Deutsches Museum library?, Museum Museumsinsel; Museumsinsel 1 in München? և Museum Museumsinsel in München? |
Պատկանում է | Leibniz Association? |
Ղեկավարության նստավայր | Մյունխեն, Մյունխեն, Գերմանիա[2] |
Հասցե | Museumsinsel 1, 80538 MünchenMuseumsinsel? (1) |
Հիմնադրվել է | հունիսի 28, 1903 |
Հիմնադիր | Oskar von Miller?[2] |
Այցելուներ | 1 250 000 ± 500 000 մարդ |
Տնօրեն | Wolfgang M. Heckl?[3] |
Կայք | deutsches-museum.de |
Թանգարանը հիմնադրվել է 1903 թվականի հունիսի 28-ին, Օսկար վոն Միլլերի նախաձեռնությամբ Գերմանացի ինժեներների ասոցիացիայի հանդիպումից հետո։ Այն Մյունխենի խոշորագույն թանգարանն է։ Որոշակի ժամանակահատվածներում այն օգտագործվել է որպես փոփ և ռոք համերգների անցկացման վայր. այստեղ հյուրընկալվել են The Whoն, Ջիմի Հենդրիքսը և Էլթոն Ջոնը[5]։
Թանգարանի հիմնական շենքը գտնվում է Իզար գետի վրա, փոքրիկ կղզում, որը միջնադարից օգտագործվել է նավարկության համար։ Կղզին մինչև 1772 թվականը որևէ շենք չի ունեցել, քանի որ այն պարբերաբար ջրհեղեղի է ենթարկվել։
1772 թվականին կղզու վրա կառուցվել էն Իզարի բարաքները և 1889 թվականի ջրհեղեղից հետո կառույցները վերակառուցվել են ջրհեղեղի պաշտպանիչներով։ 1903 թվականին քաղաքային խորհուրդը հայտարարել է կղզուն նվիրատվություն անելու մասին` Գերմանական թանգարանը կառուցելու համար։ Կղզին նախկինում հայտնի է եղել Կոհլենինսել (ածուխի կղզի) անվամբ, այնուհետև անվանափոխվել է Մուզեումզինզել (գերմ.՝ Museumsinsel, թանգարանի կղզի)[6][7]
Բացի հիմնական կառույցը, թանգարանը ևս երկու մասնաճյուղ ունի Մյունխենում և Բոնում։
Ֆլուգվերֆթ Շլասհայմի մասնաճյուղը տեղակայված է Մյունխենի կենտրոնից 18 կմ դեպի հյուսիս, Շլասհայմ պալատի մոտ։ Այն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված գերմանական առաջին ռազմաօդային բազաներից մեկի շինության հիմքի վրա։ Այն ընդգրկում է օդային վերահսկողության և հրամանատարության կենտրոնը, ինչպես նաև` ժամանակակից շենքեր, որոնք կառուցվել են 2000-ական թվականներին Բավարիայի դաշնային հողի նախկին վարչապետ Ժոզեֆ Ստրաուսի խիստ հանձնարարականից հետո։
Ֆլուգվերֆթ Շլասհայմը ներկայացնում է տարբեր հետաքրքիր ինքնաթիռներ, որոնց համար Մյունխենի թանգարանում համապատասխան տարածքի չի եղել։ Աչքի ընկնող ցուցանմուշներից են Հորթեն թռչող սահասավառնակը, որը կառուցվել է 190-ական թվականներին և վերականգնվել է պահպանված մի քանի մասերից։ Եզակի են 1950-ական և 1960-ական թվականներին ստեղծված ինքաթիռները։ Ցուցադրվում են նաև Վիետնամի դարաշրջանի, ինչպես նաև` ռուսական ինքնաթիռներ, որոնք վերցվել են Արևելյան Գերմանիայից` Գերմանիայի վերամիավորումից հետո։
Վերջին մասնաճյուղը բացվել է 2003 թվականին, Մյունխենում. այստեղ շեշտը դրված է տեղափոխող տեխնիկայի վրա։
Բոնի մասնաճյուղը բացվել է 1995 թվականին և հիմնականում ներկայացնում է 1945 թվականից հետո ստեղծված տեխնոլոգիաները, հետազոտություններն ու գիտությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.