From Wikipedia, the free encyclopedia
Գեորգիոս Պապանդրեու (Γεώργιος Παπανδρέου) (փետրվարի 13, 1888[1][2][3][…], Կալենցի - նոյեմբերի 1, 1968[4][1][2][…], Աթենք, Հունաստան[4]), հույն քաղաքական գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ 1915 թվականին Լեսբոս կղզու նոմարքոսն էր, 1917-1920 թվական թթ.՝ Քիոս կղզու գլխավոր նահանգապետը։ 1923-1933 թթ. մտել է կառավարության կազմի մեջ։ Մետաքսասի ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1936 թ. օգոստոսի 4) հետո ձերբակալվել է։ 1944 թ. դարձել է Կահիրեում գտնվող հունական վտարանդի կառավարության պրեմիեր մինիստր։ 1944 թ. Լիբանանում կնքված համաձայնագրից (Հունաստանի քաղաքական տարբեր ուժերի միջև) հետո գլխավորել է «ազգային միասնության» կառավարությունը, որը 1945 թ. զինաթափել և արձակել է հունական ազգային-ազատագրական բանակը (ԷԼԱՍ)։ 1946-1951 թթ. զբաղեցրել է նախարարական մի շարք պաշտոններ, 1954-1957 թթ. լիբերալ կուսակցության առաջնորդն էր։ Հիմնել (1961) և գլխավորել է բուրժուական կուսակցությունների դաշինքը (Կենտրոնի միություն)։ 1963 թ. նոյեմբեր-դեկտեմբերին և 1965 թ. փետրվար-հուլիսին վարչապետ։ 1965 թ. հուլիսին արքունիքի ճնշմամբ հրաժարական է տվել։
Նրա որդին՝ Անդրեաս Պապանդրեուն և թոռը՝ Գեորգիոս Պապանդրեու կրտսերը ևս զբաղեցրել են Հունաստանի վարչապետի պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.