From Wikipedia, the free encyclopedia
Գեորգիկներ (հունարեն՝ γεωργεῖν - «հողագործական»), դիդակտիկ գրականության ժանրերից, բուկոլիկյան պոեզիայի տարատեսակներից մեկը[1]։ Լայնորեն տարածված է եղել անտիկ պոեզիայում։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսության մասին պրակտիկ նշանակությամբ երգեր և պոետիկ ստեղծագործություններ[2], նեղ իմաստով՝ Վերգիլիոսի հայտնի 4 գրքերից բաղկացած դիդակտիկ աշխատությունը, որտեղ խոսվում է հողագործության, պտղագործության, գինեգործության, անասնաբուծության և մեղվապահության մասին։ Ամենայն հավանականությամբ գրվել է Ք. ա. 29 թ.[3]։
Գեորգիկներում գովերգվում էին բնության գեղեցիկ տեսարանները, գեղջկական խաղաղ աշխատանքը, տնային հանգստավետ ու անդորր կյանքի հրապույրները։ Գեորգիկների հեղինակներ են եղել հույն բանաստեղծ Հեսիոդոսը («Աշխատանք և օրեր»), հռոմեացի բանաստեղծներ Կատոն ավագը («Գյուղատնտեսության մասին»), Վերգիլիոսը («Գեորգիկներ») և ուրիշներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.