Գենտի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գենտի համալսարան (հոլ.՝ Universiteit Gent, կրճատ՝ UGent), Ֆլանդրիայի երեք խոշորագույն համալսարաններից մեկը։ Գտնվում է պատմական Գենտ քաղաքում` Ֆլամանդիայում (Բելգիայի հոլանդախոս հյուսիսային մասը)։ Համալսարանում սովորում է մոտ 38 հազար ուսանողների և աշխատում է շուրջ 7 100 աշխատակից։
Գենտի համալսարանը հիմնադրվել է 1817 թվականի հոկտեմբերի 9-ին, առաջին ռեկտորը եղել է Յ. Ք. Վան Ռոտերդամը։ Առաջին տարում 190 ուսանող կրթություն է ստացել 16 ուսուցիչների կողմից։ Գործում էր չորս ֆակուլտետ. հումանիտար, իրավունք, բժշկություն և գիտություն, դասավանդումը կատարվում էր լատիներենով։ Համալսարանը հիմնադրվել է Նիդերլանդների թագավոր Վիլհելմ I-ի հրամանով` Նիդերլանդների Միացյալ Թագավորության հարավային մասում (հետագայում՝ Բելգիա) ինտելեկտուալ և ակադեմիական քաղաքականության հետապնդումը կանխելու շրջանակներում։ Լյովենի և Լիեժի համալսարանների ստեղծումը նույնպես թագավորի քաղաքականության մի մասն էր։
Ուսանողների թվաքանակի (414 հոգի) գագաթնակետից հետո հաջորդեց բելգիական հեղափոխությունը, որից հետո ուսանողների թիվը շատ արագ նվազեց։ Այդ ժամանակ հումանիտար և գիտության ֆակուլտետները փակվեցին, սակայն վերականգնվեցցին հինգ տարի անց` 1835 թվականին։
1882 թվականին Սիդոնի Վերհելսթը դարձավ համալսարանի առաջին աղջիկ ուսանողը։
1830 թվականի հեղափոխությունից հետո ուսուցումը անցկացվեց ֆրանսերենով։ 1903 թվականին ֆլամանդացի քաղաքական գործիչ Լոդեֆեյք Ռաթը բուռն գործունեություն ծավալեց` ուսուցումը հոլանդերեն դարձնելու համար. առաջին դասերն սկսվեցին 1906 թվականին։ Ֆլամանդիայի ինստիտուտը (հոլ.՝ Vlaemsche Hoogeschool) հիմնադրվել է 1916 թվականին, սակայն վերացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1923 թվականին Պիեռ Նոլֆը նախարարություն առաջարկեց համալսարանում ուսումը նիդերլանդերենով (հոլանդերեն) անկացվելու մասին, որը կյանքի կոչվեց 1930 թվականին։ Ավգուստ Վերմեյլենը Բելգիայի առաջին համալսարանի առաջին ռեկտորն էր, որտեղ դասավանդումը անցկացվել էր հոլանդերեն լեզվով։ [18]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համալսարանի գերմանական վարչությունը փորձեց բարեսիրական վերաբերմունք ցուցաբերել նացիստական Գերմանիայի նկատմամբ՝ հեռացնելով պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին, ովքեր դեմ էին նացիստական քաղաքականությանը և հավատարիմ ակտիվիստների նշանակմանը։ Այնուամենայնիվ, պատերազմի ընթացքում համալսարանը դարձել կիզակետը Դիմադրության շարժման շատ անդամների համար։
1953 թվականին համալսարանում կրթություն են ստացել ավելի քան 3000 ուսանող, իսկ 1969 թվականին՝ ավելի քան 11,5 հազար ուսանող։ 1957 թվականին, երբ ավելացավ ինժեներական ֆակուլտետը, ֆակուլտետների թիվը աճեց՝ հասնելով տասնմեկի։ 1968 թվականին բացվեց տնտեսագիտության և անասնաբուժական բժշկության ֆակուլտետը։ 1969 թվականին՝ կենսատեխնոլոգիա և դեղագործություն ֆակուլտետները։ Վերջինը՝ 1992 թվականինհիմնադրվել է սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետը։
Համալսարանը 1991 թվականին, երբ Ֆլամանդախոս համայնքն ստացավ ավելի խոշոր ինքնավարություն, պաշտոնապես փոխեց իր անվանումը՝ Rijksuniversiteit Gent (RUG)-ից դառնալով Universiteit Gent (UGent):
2009 թվականին համալսարան ընդգրկվել է THE-QS World University Rankings (Աշխարհի 200 լավագույն համալսարանների) ցուցակում՝ զբաղեցնելով 136-րդ հորիզոնականը[30]։ Վերջին տարիներին զբաղեցրած հորիզոնականները.
Թվական | Հորիզոնական |
---|---|
2005 | 218 |
2006 | 141 (▲ 77) |
2007 | 124 (▲ 20) |
2008 | 136 (▼ 12) |
2009 | 136 (▬ 18) |
Գենտի համալսարանը, համաձայն ռուսական Global University Ranking վարկանիշի՝ ընդգրկվել է աշխարհի լավագույն 95 համալսարանների ցուցակում[31]։
1905-1909 թվականներին Գենտի համալսարանում ուսանել է հայ նշանավոր բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Նա այստեղ ուսումնասիրել է հասարակական և քաղաքական գիտություններ, գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստել է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրել է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը, տարվել 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհառնի պոեզիայով։
Վարուժանը համալսարանն ավարտել է գերազանցությամբ։ Համալսարանի գրադարանում մինչև օրս էլ պահվում է նրա կիսանդրին։ Բացի այդ,ի պատիվ նրա՝ համալսարանում հուշատախտակ է փակցվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.