![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Gail_Dines%252C_October_2013.jpg/640px-Gail_Dines%252C_October_2013.jpg&w=640&q=50)
Գեյլ Դայնս
Բոստոնի Ուիլոկ քոլեջի սոցիոլոգիայի և կանանց հարցերով ուսումնասիրությունների պրոֆեսոր / From Wikipedia, the free encyclopedia
Գեյլ Դայնս (անգլ.՝ Gail Dines, հուլիսի 29, 1958(1958-07-29)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), Բոստոնի Ուիլոկ մասնավոր քոլեջի սոցիոլոգիայի և կանանց հարցերով ուսումնասիրությունների պրոֆեսոր[2]։
Գեյլ Դայնս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1958(1958-07-29)[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոլֆորդի համալսարան |
Մասնագիտություն | գրող, սոցիոլոգ, ֆեմինիստ, հասարակական գործիչ և համալսարանի դասախոս |
Կայք | gaildines.com |
![]() |
Արմատական ֆեմինիստ Դայնսը մասնագիտանում է պոռնոգրաֆիայի ուսումնասիրության մեջ[2]։ 2010 թվականին հայտնի դառնալով որպես աշխարհի առաջատար հակապոռնոգրաֆիական արշավի մասնակից[3]՝ համահիմնադրել է «Stop Porn Culture» և հիմնադրել «Culture Reframed» կազմակերպությունները՝ նպատակ ունենալով ներկայացնել պոռնոգրաֆիան որպես առողջապահական ճգնաժամ[2][4]։ Հանդիսանում է «Pornography: The Production and Consumption of Inequality» (1997) գրքի համահեղինակն ու «Pornland: How Porn Has Hijacked Our Sexuality» (2010) գրքի հեղինակը։
Գրում է, որ տղաներն ու տղամարդիկ առցանց են ենթարկվում պոռնոգրաֆիայի, որն ավելի ու ավելի դաժան և բռնարար է կանանց նկատմամբ։ Նա պնդում է, որ պոռնկագրությունը «կատարյալ քարոզչություն է հայրիշխանության համար»։ Այդ կերպարներն ազդում են դեռահաս աղջիկների սեռական ինքնության զգացողության վրա[3], որի արդյունքում Դայնսի բառերով՝ կանանց «գերի են պահում» այն կերպարներով, որոնք ստում են նրանց մասին։ Կանացիությունը հասցվում է մինչև «հիպերսեքսուալ, երիտասարդ, նիհար, մազազուրկ և, շատ դեպքերում, վիրաբուժական միջամտությունների ենթարկված ու դեմքին «արի-այստեղ» արտահայտությամբ կանանց կերպարի»[5]։