From Wikipedia, the free encyclopedia
Գեղածնկիկ (լատին․՝ Calligonum), ջուզգուն հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Բույսերը մեծ, ճյուղավորված են, տերևները՝ աննշան, թելանման։ Ծաղիկները երկսեռ են։ Պտուղն ընկուզիկ է, խոշոր և ծակոտկեն գնդաձև հավելուկով, որն առաջացնում է առագաստայնության մեծ գործակից։ Պտուղները տարածվում են քամու միջոցով։ Հայտնի է ավելի քան 150 տեսակ, տարածված Հյուսիսային Աֆրիկայի, Արևմտյան Սիբիրի, Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ասիայի ավազոտ անապատներում և տափաստաններում։
Գեղածնկիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հնդկացորենազգիներ (Polygonaceae) |
Ենթաընտանիք | Հնդկացորենայիններ (Polygonoideae) |
Տրիբա | Calligoneae |
Ցեղ | Գեղածնկիկ (Calligonum) L., 1753 |
Հայաստանում հանդիպում է կիսաանապատային գոտիներում։
Ընթերցե՛ք «գեղածնկիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 708)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղածնկիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղածնկիկ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.