Գարրի Կասպարով
հայ շախմատիստ, քաղաքական գործիչ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Գարրի Կիմի Կասպարով (ապրիլի 13, 1963(1963-04-13)[1][2][3][…], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ-հրեական ծագումով շախմատիստ, գրոսմայստեր։ Որոշ մասնագետներ խոստովանում են, որ Կասպարովը պատմության մեծագույն շախմատիստներից է[8][9]։ Միջազգային գրոսմայստեր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985), ԽՍՀՄ չեմպիոն (1981, 1988), Ռուսաստանի չեմպիոն (2004), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող. չորս անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում (1980, 1982, 1986, 1988) և չորս անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում (1992, 1994, 1996, 2002)։ Տասնմեկ Շախմատային Օսկարի դափնեկիր (մրցանակ տարվա լավագույն շախմատիստին)։ 1985-2006 թվականները Կասպարովը կարճատև ընդհատումներով միանձնյա ղեկավարում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը. 1994 թվականին հանվեց ցուցակից ՖԻԴԵ-ի որոշմամբ, որն ընդունվել էր 1993 թվականին[10], և 1996 թվականին Կասպարովն ուներ այնպիսի վարկանիշ, ինչպիսին Վլադիմիր Կրամնիկը[11]։ 1999 թվականին Կասպարովը հասավ ռեկորդային վարկանիշի՝ 2851 միավոր[12], որը պահպանեց 13, 5 տարի, որը հաղթահարեց Մագնուս Կառլսենը[13][14]։
Գարրի Կասպարով ռուս.՝ Гарри Кимович Каспаров | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1963(1963-04-13)[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | Ռուսաստան[5][6] և Խորվաթիա[7] |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ադրբեջանի լեզուների համալսարան (1986) |
Երկեր | Ձմեռը մոտ է |
Մասնագիտություն | շախմատիստ, քաղաքական գործիչ, գրող, լրագրող և քննադատ |
Կուսակցություն | Միացյալ քաղաքացիական ճակատ, ԽՄԿԿ, Կոմիտե 2008․ Ազատ ընտրություն, Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցություն, Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ և Սոլիդարնոստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ |
Կայք | kasparov.com |
Ստորագրություն | |
Garry Kasparov Վիքիպահեստում |
Կասպարովն աշխարհի չեմպիոն դարձավ 1985 թվականին՝ հաղթելով Անատոլի Կարպովին։ Երկու «Կ»-երի հակամարտությունը տևեց 1980-ական թվականների կեսերից մինչև 1990-ական թվականների սկիզբը։ Այս ընթացքում աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարովն ու Կրամնիկը խաղացին 5 խաղ։ 1993 թ. Կասպարովն ու նոր նախագահ Նայջել Շորթը դուրս եկան ՖԻԴԵ-ից և խաղացին նոր կազմակերպության հովանու ներքո՝ Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիա (ՊՇԱ)։ ՖԻԴԵ-ն զրկեց Կասպարովին տիտղոսից, և մինչ 2006 թ. գոյություն ուներ աշխարհի երկու չեմպիոն՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկածի և ըստ «դասական» վարկածի։ 2000 թ. Կասպարովը Վլադիմիր Կրամնիկին պարտվեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում։
2005 թ. Կասպարովը հայտարարեց, որ ավարտում է շախմատային կարիերան, որպեսզի իրեն նվիրի քաղաքական գործունեությանը։ Կասպարովը մասնակցում է մի շարք ընդդիմադիր շարժումների. հանդիսանում է Միավորված քաղաքացիական ճակատի նախագահը, Համառուսաստանյան քաղաքացիական կոնգրեսի համանախագահներից է, Ռուսաստանի Դաշնության Ազգային ասամբլեայի պատգամավոր է։ 2008 թ. նա դարձավ Միացյալ ժողովրդավարական «Համաձայնություն» շարժման Դաշնային բյուրոյի ստեղծողներից մեկը և անդամը, սակայն 2013 թ. դուրս եկավ ղեկավար մարմիններից։ 2012 թ. հոկտեմբերին նա ընտրվեց ռուսական ընդդիմության Կոորդինացիոն խորհուրդ։ Կասպարովը համարվում է գործող քաղաքական վարչակազմի ընդդիմադիր ղեկավարներից մեկը, Վ. Վ. Պուտինի հասցեին պարբերաբար հանդես է գալիս կոշտ քննադատությամբ[15][16]. այնուամենայնիվ Ռուսաստանում նրա քաղաքական գործունեությունը մնում է կենտրոնական ԶԼՄ-ների կողմից չլուսաբանված և չի օգտվում լայն օժանդակությունից[17][18][19]։ 2013 թվականի հունիսին հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և միջազգային հարթակներում պուտինյան վարչակազմի դեմ պայքարը շարունակելու մասին[20]։