քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում From Wikipedia, the free encyclopedia
Գատինո (ֆր.՝ Gatineau), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում։ Գտնվում է Օտտավա գետի ափին, Օնտարիո նահանգում Կանադայի մայրաքաղաք Օտտավայի դիմաց։ Օտտավայի հետ ունեցած սերտ տնտեսական, մշակութային և տրանսպորտային կապերի պատճառով Օտտավայի և մի շարք այլ քաղաքների հետ մտնում է ազգային մայրաքաղաքային շրջանի մեջ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գատինո | |||||
ֆր.՝ Ville de Gatineau | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Նահանգ | Քվեբեկ | ||||
Շրջան | Օտտավա | ||||
Համայնք | Outaouais? | ||||
Քաղաքապետ | Մաքսիմ Պեդնո-Ժոպեն | ||||
Հիմնադրված է | 1800 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 2002 թվականից | ||||
Մակերես | 342,32 կմ² | ||||
ԲԾՄ | 144 մ | ||||
Բնակչություն | 276245 մարդ | ||||
Խտություն | 722 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Գատինովեց, -կա | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 819 | ||||
Պաշտոնական կայք | gatineau.ca | ||||
| |||||
Ավանի Գատինո անվանումը ծագում է Գատինո գետից, որի անվան մասին իրենց հերթին բանավեճեր կան։
19-րդ դարի սկզբին ԱՄՆ-ից եկած Ֆիլեմոն Ռայթը Շոդյերյան ջրվեժների մոտ հիմնել է Ռայսթաուն բնակավայրը (հետագայում՝ Հալլ քաղաք), որտեղ դեռևս իր կենդանության օրոք հիմնվել են բազմաթիվ արհեստանոցներ և գործարաններ, բուռն զարգացում է ապրել անտառային արդյունաբերությունը։ Ռայսթաունն արագ ընդարձակվել է մինչև Գատինո գետի արևմտյան ափերը։ Ռիդո ջրանցքի կառուցումից քիչ ժամանակ անց Օտտավա գետի հակառակ ափին Ռայսթաունն իր ազդեցությամբ սկսել է զիջել հարևան Օտտավային, որտեղ էլ տեղափոխվել է աշխատուժի զգալի մասը, սակայն Ռայսթաունը (որը Հալլ էր վերանվանվել) և նրա շուրջը ձևավորված բնակավայրերը, այդ թվում և համանուն գետի արևելյան ափին գտնվող Գատինոն շարունակում էին կարևոր դեր խաղալ անտառային տնտեսության մեջ։ Մագտնատ Էզրա Բալտեր Էդդին, որը Հալլից էր, իր ժամանակին եղել է Կանադայի առավել ազդեցիկ արդյունաբերողներից մեկը։
1900 թվականին Հալլի հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է հին Հալլը և զգալիորեն վնասել նաև հարևան Օտտավայի կենտրոնական հատվածը։
20-րդ դարասկզբին Բակինգհեմում տեղի են ունեցել աշխատավորների ցույցեր ընդդեմ ազդեցիկ արդյունաբերողների՝ Մակլարենների։ Մակլարենների լրտեսներն սպանել են արհմիութենական երկու առաջնորդների, սպանությունն անպատիժ է մնացել։
Քաղաքի ներկայիս սահմանները գործում են 2002 թվականից, երբ նորաստեղծ քաղաքն իր մեջ է ներառել մի քանի նախկին մունիցիպալիտետներ․
Չնայած այս նախկին մունիցիպալիտետներից Հալլն առաջատարն էր իր բնակչությամբ և տնտեսապես ազդեցիկ էր, իշխանությունները գերադասել են նոր քաղաքին տալ «Գատինո» ֆրանսալեզու անվանումը։
Բնակչության թիվն ըստ 2001 թվականի համականադական մարդահամարի կազմել է 226.296 մարդ, ըստ 2006 թվականի մարդահամարի` 242.124 մարդ։ Բնակչության թվի աճը հինգ տարում կազմել է 7% կամ 22 հազար մարդ։ Գատինոն Կանադայի 17-րդ մեծ քաղաքն է։ Քանի որ Գատինոն մտնում է Քվեբեկ նահանգի կազմի մեջ, 1974 թվականից այստեղ պաշտոնական լեզու է միայն Ֆրանսերենը․ այն համարվում էր բնակչության 88%-ի մայր լեզուն, 10%-ը խոսում էր անգլերեն, մոտ 2%-ը` այլ լեզուներով։
Ռասսաներ․ 92%-ը՝ սպիտակամորթներ, 5%-ը՝ սևամորթներ, 3%-ը՝ ասիացիներ։ Ի տարբերություն Քվեբեկի այլ շրջանների, քաղաքում ուժեղ է ոչ թե անջատողական, այլ պետականամետ տրամադրվածությունը։ Դա կապված է նրա հետ, որ Գատինոյի բնակիչներից շատերն աշխատում են հարևան Օտտավայում, որտեղ նույնպես կան ֆրանսալեզու անկլավներ (մասնավորապես՝ Վանե, Օրլեան)։
Քաղաքում է գտնվում Օտտավայում Քվեբեկի համալսարանը (Քվեբեկի համալսարանի կամպուս), Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի մասնաճյուղը և անգլալեզու Հերիթիջ քոլեջը։
Քաղաքում տպագրվում է ամենօրյա Le Droit թերթը, La Revue անվճար թերթը, ինչպես նաև` տպագրվում են թերթեր քաղաքի տարբեր մասերում։ Գատինոյի նորությունները հաճախ լուսաբանվում են նաև հարևան Օտտավա քաղաքի մամուլում (Ottawa Citizen, Ottawa Sun, Metro, 24h և այլն), որը նույնպես տարածվում է Գատինոյում։
Հիմնադրման պահից ի վեր Գատինոն պատմականորեն եղել է Կանադայի անտառային արդյունաբերության կենտրոններից մեկը։ Այստեղ են ստեղծվել Է․ Բ․ Էդդի լուցկու և թղթի գործարանները, գարեջրի գործարաններ (այժմ՝ Կղզու թատրոն)։ Ապագա Գատինոյի արևմտյան հատվածի զարգացման գործում մեծ դեր է խաղացել Մակլարենների ընտանիքը։
Գատինոյում կան մի քանի առևտրի կենտրոններ․
Բացի դրանից սրճարանների և փոքր խանութների մեծ մասը ձգվում են փողոցների երկայնքով (Լավալ, Պորտաժ, Սեն–Ժոզեֆ բուլվար)։ Խոշոր առևտրական զարկերակ է համարվում Գրեբե բուլվարը։
Մի քանի կամուրջներ Գատինոն միացնում են Օտտավայի հյուսիսային հատվածին (Շամպլենի, Ուելսի Արքայազնի, Շոդերյան, Պորտաժ, Ալեքսանդրիայի, Կարտե Մակդոնալդի)։ Կամուրջների փոքր թիվը փոխլրացվում է քաղաքի արևելյան և արևմտյան մասերում մեծ քանակի լաստանավերի առկայությամբ։ Բացի դրանցից, կամուրջներ կան նաև Գատինո գետի վրա՝ մասնավորապես Մոնկալմ փողոցի կամուրջը, (պատրաստված Էյֆելյան աշտարակի կառուցվածքային տարրերով)։
Քաղաքում կառուցված են մեծ քանակությամբ տուրիստական արահետներ և հեծանվաճանապարհներ։ 2011 թվականին ստեղծվել է վարձակալվող BiXi հեծանիվներով կայանների ցանց, որն ընդգրկում էր Գատինոյի հարավն ու Օտտավայի հյուսիսը, սակայն բարձր հարկերի պատճառով այն չի հասցրել մեծ տարածում գտնել։
Գատինոյի խոշոր փողոցներ․
Քաղաքով են անցնում քվեբեկյան 5–րդ և 50–րդ ավտոմայրուղիները։
Քաղաքն սպասարկում է Société de transport de l'Outaouais/STO ավտոբոսային ցանցը, որի մի քանի երթուղիներ ավարտվում են հարևան Օտտավայի տարածքում։ Վարորդից ձեռք բերվող տրանզիտային տոմսը թույլ է տալիս տեղափոխվել Օտտավայի ավտոբուսներով (գործում է նաև հետադարձով)։
2014 թվականին քաղաք է ներմուծվել Rapibus արագընթաց ավտոբուսային տրանզիտների ցանցը, հարևան Օտտավայում գործող համանման տերմինալների ցանցի հետ։ Ի տարբերություն սովորական քաղաքային ավտոբուսների (սպիտակ գույնի), Rapibus արագընթաց երթուղային ավտոբուսները ներկված են մուգ կապույտ և կանաչ գույներով (Գատինոյի քաղաքային գույներով)։
Սկզբում Գատինոյում ծաղկում էր երկաթուղային տրանսպորտը, որը սակայն 21–րդ դարի սկզբին ամբողջովին անկում է ապրել։ Ինչպես երկաթգծերի մեծ մասը, այնպես էլ 2 երկաթուղային կամուրջներ չեն օգտագործվում, սակայն քաղաքային իշխանությունը դրանց սարքահանման համար բավականին գումար չունի։ Երկաթուղու փոքր հատվածում ստեղծվել է տուրիստական ատրակցիոն՝ գնացք` քարշող ուժով շոգեքաշի հետ[1]։
Գատինոյում գործում է Օտտավա–Գատինո փոքր օդանավակայանը, որտեղից ինքնաթիռները թռչում են միայն Քվեբեկ քաղաք։ Հիմնադրման պահից ավիաընկերության օդանավակայանից չօգտվելու ցանկությունը կապված է այն բանի հետ, որ այնտեղ մինչ այժմ էլ բացակայում է երթակարգավորման աշտարակը։ Մարդատար ավիափոխադրումներն իրականացվում են Օտտավայում գտնվող Մակդոնալդա–Կարտե օդանավակայանի միջոցով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.