Գառնու հեթանոսական տաճար
հեթանոսական տաճար Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գառնու հեթանոսական տաճար, Երկիր ...
Գառնու հեթանոսական տաճար | |
---|---|
Գառնու հեթանոսական տաճարը 2018 թվականին | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կոտայքի մարզ Գառնի գյուղ |
Շինության տեսակ | հեթանոսական տաճար |
Շինարար | անհայտ |
Հիմնադիր | Տրդատ Ա |
Կարգավիճակ | Բնության հատուկ պահպանվող տարածք |
Վիճակ | Վերականգնվել է 1966-1976 թվականներին |
Փակել
Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի։ - Մովսես Խորենացի, Հայոց պատմություն[2] |
2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակից[3]