Գամետ
From Wikipedia, the free encyclopedia
Գամետ (հուն․՝ γᾰμετή - կին[1], γᾰμέτης - ամուսին), ռեպրոդուկտիվ բջիջներ են, որոնք ունեն քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Մասնակցում են գամետային և սեռական բազմացման գործընթացներին։ Երկու գամետների միաձուլման արդյունքում առաջանում է զիգոտ, որը վերափոխվում է առանձնյակի (կամ մի խումբ առանձնյակների)։ Տվյալ առանձնյակը երկու ծնողներից ժառանգում է այն գամետների միջոցով ժառանգված առանձնահատկությունները։